-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին զարմացրել է իր խաղընկեր Գարեթ Բեյլի որոշումը միանալ Ուելսի հավաքականին վնասվածքից ապաքինվելուց հետո:
Բանն այն է, որ ուելսցին վերջին միջազգային դադարից հետո Իսպանիայի մայրաքաղաք էր ժամանել վնասվածքով՝ բաց թողնելով «Արքայական ակումբի» վերջին հանդիպումները, բայց զարմանալիորեն շարք է վերադարձել հենց միջազգային դադարի մեկնարկից մի քանի օր առաջ:
«Այո, դա մի փոքր ոչ ժամանակին է թվում, մանավանդ, երբ չես խաղում ակումբիդ հետ ու երբ գալիս է միջազգային դադարի ժամանակը, դու շարք ես վերադառնում: Ամենահարմար ժամանակը չէր միանշանակ: Հույս ունեմ, որ նա լավ վիճակում կլինի, երբ վերադառնա հավաքականից:
Չգիտեմ, թե նա ինչ կորոշի: Այս ամառ նա մոտ էր հեռանալուն: Հեշտ չէ կենտրոնացած մնալ այդ ամենից հետո, բայց թվում է, որ նա մոտիվացված է: Դեռ հավատացած եմ, որ նա կարող է օգտակար լինել ակումբին»,-ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո