Կրոս. «Ցանկացած պահ Ֆլիկը կարող է զանգել ինձ» - VNews
Բաժիններ

Կրոս. «Ցանկացած պահ Ֆլիկը կարող է զանգել ինձ»

. Ցանկացած պահ Ֆլիկը կարող է զանգել ինձ - Կրոս. «Ցանկացած պահ Ֆլիկը կարող է զանգել ինձ»

Մադրիդի «Ռեալի» ներկայիս և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ փոխհարաբերությունների մասին:

«Հանսին ցանկացած պահ կարող է զանգել ինձ, ու պարտադիր չէ, որ դա լինի սպորտային հարցով: Մենք հրաշալի փոխհարաբերություններ ունենք ու կարող ենք պարզապես զրուցել:

ԵՎՐՈ 2020-ից հետո մենք երկար զրույց ենք անցկացրել, որի ժամանակ ես նրան հայտնել եմ իմ տեսակետը, մտքերն ու ծրագրերը: Հուսով եմ՝ նա հաջողակ կլինի Գերմանիայի հավաքականում ու ստիպված չի լինի ինձ զանգել սպորտային հարցով»,- Sky Sports-ը մեջբերում է Կրոսի խոսքը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ից հետո Տոնի Կրոսը պաշտոնապես ավարտեց միջազգային կարիերան: Գերմանիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 106 խաղի:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում գերմանացիները Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն՝ J խմբում են: 6 խաղից հետո Գերմանիայի հավաքականը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Հայաստանի հավաքականը 11 միավորով 2-րդն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին քննադատել է բրազիլացի մրցավարին

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Ռոնալդոն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Ռեալի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան ՉԼ-ի առաջիկա խաղին ընդառաջ

«Ռեալի» հաջորդ մրցաշրջանի հավանական մարզաշապիկը (լուսանկարներ)

Հայտնի է, թե որ դեպքում Պոգբան նախապատվությունը կտա «Ռեալ» տեղափոխությանը

«Ռեալի» 3 վնասվածք ստացած ֆուտբոլիստներ պատրաստ կլինեն հաջորդ խաղին

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը

ԱԱ 2022-ում կարող է կիրառվել խաղից դուրս վիճակի արձանագրման ավտոմատ համակարգ

Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Ռոնալդուն թարմացրեց համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են կիսապաշտպանների փոխանակություն կատարել

Պորտուգալիայի և Անգլիայի մեկնարկային կազմերը

Գևորգ Հովհաննիսյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման խմբային փուլի հանդիպման մրցավարների տեսուչ