-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խիստ է խոսել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի դիմակներով գոլերը տոնելու սովորության մասին՝ հայտարարելով, որ նա վատ օրինակ է ծառայում։
Գաբոնցին հաճախակի է գոլերը տոնում տարբեր սուպերհերոսների դիմակներով։
«Հիմարություն է, երբ նշում են նախապես բեմադրված պարերով։ Ավելի վատ է, երբ թաքցնում են ինչ-որ առարկա գուլպաներում։
Մի անգամ Օբամեյանգը գոլը նշելուց դիմակ հանեց։ Այդ ժամանակ գլուխս ձեռքերիս մեջ առա։ Չեմ կարծում, որ նա լավ օրինակ է ծառայում։ Ինչպիսի անհեթեթություն»,-հայտարարել էր գերմանացին Sport Bild-ի հետ զրույցում։
Օբամեյանգն էլ նախ համոզվել է, որ այդ խոսքերը իսկապես Կրոսն է ասել ու պատասխանել թվիթերյան էջով.
«Ի դեպ, Տոնի Կրոսը երեխաներ ունի՞։ Մի քանի անգամ դա արել եմ իմ որդուն ուրախացնելու համար ու նորից կանեմ։
Ցանկանում եմ, որ մի օր երեխաներ ունենաս ու նրանց երջանկացնես ինչպես այս դպրոցի աշակերտներին»,-գրել է հարձակվողը՝ կցելով լուսանկար, որտեղ մի երեխա նկարել է Օբամեյանգին, այն բանից հետո, երբ ուսուցիչը խնդրել է պատկերել այն, ինչ երջանիկ է դարձնում նրանց։
By the way
Does this @ToniKroos have Kids?
Just to remember i did it for my son few Times and i will do it again
I wish you have Kids one day and make them happy like this Junior School pupils Talk 🙏🏽👊🏽 and don’t Forget #maskon #staysafe 🤡bis https://t.co/J4ZF1XGlsU— Aubameyang P-E (@Aubameyang7) November 12, 2020
«Արսենալի» ֆուտբոլիստը նաև կոչ է արել գերմանացուն կրել դիմակ՝ հավանաբար ակնարկելով համացանցում տարածված տեսանյութը, որում «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները, բացի Կրոսից, դիմակով մեկնում են «Բարսելոնայի» հետ խաղին։
💥👊🚌 On our way to the stadium! VAMOS!#ElClásico | #HalaMadrid pic.twitter.com/AHn8GzMaCL
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) October 24, 2020
Կրոսը նույնպես արձագանքել է Օբամեյանգի մեկնաբանությունը. «Այո, այդ Տոնի Կրոսը ունի 3 երեխա»։
THIS Toni Kroos has 3 Kids😘 https://t.co/7OTx9KS0pj
— Toni Kroos (@ToniKroos) November 12, 2020
Օբամեյանգը սակայն շարունակել է ու պատասխանել է «Բորուսիայում» Մարկո Ռոյսի հետ գոլի տոնումի լուսանկարով. «Տոնի Կրոսի 3 երեխաներին ուղարկեք շնորհավորանքներ Բեթմենից ու Ռոբինից»։
Send @ToniKroos congratulations for his 3 Kids cordially your Batman and Robin https://t.co/JUOYPhuC0X
— Aubameyang P-E (@Aubameyang7) November 12, 2020
«Խրախճանքին» միացել է նաև Մեսուտ Օզիլը՝ տեղադրելով Օբամեյանգի տոնումներից մեկը ու այն անվանելով լավագույնը։
The best goal celebration! ⚽💥 @Aubameyang7 pic.twitter.com/A9QePDLwCL
— Mesut Özil (@MesutOzil1088) November 12, 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո