fbpx

«Քշող քամու մշտական ուղևորները». Թոփ-5 ձմեռային տրանսֆեր, որոնք ավելի ձախողված են, քան «Հյուսիս-Հարավը»

Կատալոնական «Բարսելոնան» օգուտ չտվող Մունիրին օրերս փաթեթավորեց ու հանձնեց «Սևիլիային»: Իսպանացի ֆուտբոլիստը ստացավ կարիերան վերսկսելու հերթական շանսը: Դրանից հետո թիմում հարձակվողներից գործնականում մնաց Լուիս Սուարեսն ու կողքի մոլորակում ապրող Լեոն: Այնպես չէ, որ կողքից օգնող բրիգադ չկա, երբ պետք է լինում: Ուստի «Բարսելոնան» որոշեց բացել տրանսֆերային պատուհանն ու որսի դուրս գալ: Այս ցուրտ եղանակին դրսում թափատում են լավ ու էժան հարձակվողներ: Քննարկվում էին Օլիվյե Ժիրուի ու Ալվարո Մորատայի թեկնածությունները…

Սակայն «Բարսան» իր փրկությունը գտավ լրիվ ուրիշ տեղ՝ համեստ «Սասուոլոյում»: «Կապտանռնագույնները» որոշեցին գնալ ամենամատչելի ու…տարօրինակ ճանապարհով: Ապենինյան թերակղզուց հրավիրվեց Կևին-Պրինս Բոատենգը: Այո, համամիտ եմ՝ մի թիմում ունենալով Արտուրո Վիդալի ու Բոատենգի պես ֆուտբոլիստներ, թիմի մարտական ոգին ոչ ոք կոտրել չի կարող: Սակայն, ինչպես ասում են՝ մի մարտական ոգով գարուն չի գա:

Տրանսֆերից ակնկալիքներն այդքան էլ մեծ չեն, իհարկե, սակայն հենց սկզբից ասել, որ այն «Բարսայի» մեծագույն ֆեյլ է՝ սխալ կլինի: Կատալոնիայում գիտեն՝ ինչպես ձմռանը լավ ֆուտբոլիստ բերել թիմ (Էդգար Դավիդսը) կհաստատի: Բայց եղել են նաև հակառակ դեպքերը (Մաքսի Լոպեսը թաթիկով է անում): Իսկ հիմա հիշենք մի քանի ձմեռային տրանսֆեր, որոնք խոստումնալից էին ու ոչ միայն, սակայն դարձան ձախողում:

Յուլիան Ֆոբեր – 2009-ին «Վեսթ Հեմից» «Ռեալ Մադրիդ»

«Ռեալի» նորաթուխ երկրպագուները նրան չեն հիշի: Այնպես չէ, որ նա ինչ-որ հիշարժան դրվագով է աչքի ընկել, որ հիշեն, բայց դե: «Սերուցքայինների» հավատարիմ երկրպագուների համար ֆրանսիացի ֆուտբոլիստի այս տրանսֆերը նույնքան տարօրինակ թվաց, որքան ջրացատկով մարզվելը ջրազրկված լողավազանում: Մինչև «Ռեալի» կազմը համալրելը այդ ժամանակ 26-ամյա ֆուտբոլիստը ոչ մի թոփ թիմում հանդես չէր եկել: Ու այնպես չէ, որ «Ռեալից» հետո այդ թոփերը եղել են:

Ֆոբերի տեղափոխությունից շահեց միայն մի հոգի. Ֆոբերը: Անգլիական ակումբը «Ռեալի» հետ ձևակերպել էր վարձավճարային հիմունքներով պայմանագիր՝ հետագայում տրանսֆերը գնելու տարբերակով: Սակայն ո՞ր թիմը կցանկանար պայմանագիր կնքել մի ֆուտբոլիստի հետ, որը խաղի ժամանակ քնում է պահեստայինների նստարանին: Կամ ո՞ր թիմը կցանկանում իր կազմում պահել ֆուտբոլիստի, որը խառնում է օրացույցն ու բաց է թողնում թիմի մարզումը: Ի վերջո, ընդամենը 2 անգամ դուրս գալով խաղադաշտ «Ռեալի» կազմում՝ Ֆոբերը արագորեն հավաքեց իրերն ու վերադարձավ Անգլիա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Տրանսֆերային շուկայի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Դե Յոնգ. «Բարսելոնային հաղթելու խնդիր չենք ունենա, ինչպես չունեցանք «Ռեալին» հաղթելիս»

Daily Mail. Կոուտինյոյին վաճառելը Կլոպի լավագույն որոշումն էր

Մեսին «մենակ» է մնում «Ոսկե գնդակի» պայքարում

«Յուվենտուսն» ու «Ինտերը» կարող են աստղային փոխանակում իրականացնել

Սամուել Ումտիտին կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Չելսի»-«Սլավիա Պրահա» խաղում 7 գոլ գրանցվեց․ «Ազնվականները» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Marca. Առաջիկա օրերի ընթացքում կհայտարարվի Էդեն Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

Marca. «Ռեալում» թերահավատորեն են մոտենում Պոգբայի խաղին կարևոր հանդիպումների ժամանակ

PlayOFF #1. Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ». Արժե՞ր որ… (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. 1/4 պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականն ըստ Vivaro Fantasy-ի

4 ֆուտբոլիստ հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող

Տեր Շտեգեն. «Չեմ տոնել Մեսիի խփած գոլը»

Սալահ. «Մարդիկ շատ բան չգիտեն իմ մասին, շատ եմ տառապել»