Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել - VNews
Բաժիններ

Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Netherlands vs Austria live stream How to watch Euro 2020 fixture online and on TV tonight - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 3 տուր

21 Հունիս 2021 - 20:00

0

Հյուսիսային Մակեդոնիա

3

Նիդերլանդներ

0 - 1 Մեմֆիս Դեպայ - 24`

0 - 2 Ջորջինյո Վեյնալդում - 51`

0 - 3 Ջորջինյո Վեյնալդում - 58`

ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում կարևորագույն հանդիպումների շրջան է։ A խմբից արդեն հայտնի են փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած երկու հավաքականները, Շվեյցարիան էլ սպասում է երրորդ տեղի ցուցանիշների ամփոփմանը։ Այսօր հայտնի կդառնան նաև B և C խմբերի հաջողակները։

VNews-ը ներկայացնում է այսօր կայանալիք հանդիպումների անոնսն ու ամփոփում, թե ինչ եղավ երեկ։

Իտալիա 1-0 Ուելս

Իտալիայի հավաքականը անպարտելի է արդեն 30 խաղ։ Նրանք կրկնեցին «սկուադրա աձուրայի» լավագույն ցուցանիշը, որը գրանցվել էր 1930-ականներին։

Ռոբերտո Մանչինիի թիմը 10 խաղ է անառիկ է պահում սեփական դարպասը։

201958793 353028049513440 2302374691026317727 n 960x595 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Ուելսի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։

Իտալիան խմբի բոլոր խաղերն անցկացրեց Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում։ Նրանք հաղթեցին բոլոր խաղերում՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Իտալիան երբեք գոլ բաց չի թողել Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում խոշոր մրցաշարերում։

Շվեյցարիա 3-1 Թուրքիա

Հարիս Սեֆերովիչն ու Ջերդան Շաքիրին դարձան Շվեյցարիայի հավաքականի առաջին խաղացողները, որոնք Եվրոպայի առաջնությունում գոլ են խփում տուգանային հրապարակից դուրս։

202221917 353028056180106 1766009915868450097 n 960x640 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Շաքիրին 6 գոլ է խփել խոշոր մրցաշարերում Շվեյցարիայի հավաքականի կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Յոսեֆ Հյուգիին։ Շաքիրին 4 գնդակ խփել է ԱԱ-ում, երկուսը՝ ԵԱ-ում։

Այսօրվա խաղերը

Հյուսիսային Մակեդոնիա – Նիդերլանդներ

Նիդերլանդների հավաքականն արդեն ապահովել է տեղը 1/8-րդ եզրափակիչում։ Ֆրանկ դե Բուրի թիմն անկախ վերջին տուրի արդյունքից առաջին տեղով դուրս կգա փլեյ-օֆֆ փուլ։ Նրանց մրցակիցը խմբային փուլի երրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է։ Պանդևն ու ընկերները հավանաբար հրաժեշտ կտան մրցաշարին այս հանդիպումից հետո։ Հյուսիսային Մակեդոնիան պարտվել է մեկնարկային երկու խաղերում։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար նրանք առնվազն պետք է հաղթեն Նիդերլանդներին ու սպասեն երրորդ տեղերի ցուցանիշների ամփոփման գործընթացին։ Համաձայնվեք՝ սա այդքան էլ իրատեսական չէ։

Սա այս հավաքականների միջև հինգերորդ խաղն է լինելու ու առաջինը խոշոր մրցաշարում։ Նախորդ 4 հանդիպումները կայացել են աշխարհի 2006 և 2010 թվականների առաջնությունների ընտրական փուլերում։ Նիդեռլանդները երկու հաղթանակ է տարել, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

makedonia 960x540 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Մարզավիճակ

Նիդեռլանդների հավաքականը գերազանց մարզավիճակում է։ Նրանք չեն պարտվում 6 խաղ անընդմեջ։ ԵՎՐՈ-ում երկու վստահ հաղթանակներից հետո Ֆրանկ դե Բուրի թիմն առաջին տեղով փլե-օֆֆի ուղեգիր է նվաճել։ Վերջին տուրում նրանք կարող են իրենց թույլ տալ խաղալ երկրորդ կազմով։

Հյուսիսային Մակեդոնիան երկու պարտություն է կրել ԵՎՐՈ-ում։ Ասել, որ նրանք շատ վատ մարզավիճակում են, չի կարելի։ Ուղղակի խաղամակարդակով Հյուսիսային Մակեդոնիան արդարացիորեն զիջում է այս խմբի բոլոր հավաքականներին։ Սակայն եկեք չմոռանանք, որ նրանք այս տարի հաղթել են Գերմանիային։

Շանսերը

Ֆրանկ դե Բուրը գուցե իսկապես հանգստանալու հնարավորություն տա իր մի քանի առաջատարների, բայց անկախ դրանից Նիդեռլանդները բացահայտ ֆավորիտ է այս խաղում։ Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակը սենսացիա կլինի բոլորի համար։

Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակ՝ 13,00

Ոչ-ոքի՝ 6,30

Նիդերլանդների հաղթանակ՝ 1,29

Ուկրաինա – Ավստրիա

Ինչպես և սպասվում էր մրցաշարից առաջ, այս խաղում կորոշվի C խմբի երկրորդ ուղեգրի հարցը։ Այս հավաքականների միջև սա առաջին պաշտոնական խաղն է։ Նախորդ երկուսը եղել են ընկերական հանդիպումներ։ Մեկում հաղթել է Ուկրաինան, մյուսում՝ Ավստրիան։

Մարզավիճակ

Ուկրաինայի հավաքականի մարզավիճակն անհամեմատ ավելի լավն է, քան Ավստրիայի հավաքականինը։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե նայում ենք բացառապես թվերին։ Անդրեյ Շևչենկոյի թիմը միայն մեկ անգամ է պարտվել 2021 թվականին։ Դա ԵՎՐՈ-ում Նիդեռլանդների դեմ խաղում է եղել։ Խաղային առումով Ուկրաինան շատ տպավորիչ տեսք ունի։ Նույնիսկ խմբի առաջատարի դեմ խաղում նրանք միավոր տանելու լավ շանսեր ունեին։ Հյուսիսային Մակեդոնիային հաղթեցին բավականին հեշտությամբ։ Այսպիսի խաղով մրցող թիմը պետք է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի։

118965554 gettyimages 1324043261 1 960x540 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Ակնհայտ է, որ Ավստրիան ամբողջ ուժերը ներդնելու է Ուկրաինայի հետ խաղում հաղթանակի հասնելու համար։ Այս տարի Ավստրիան երկու հաղթանակ է տարել։ Հյուսիսային Մակեդոնիայից բացի նրանք աշխարհի առաջնության ընտրական փուլում առավելության են հասել նաև Ֆարերների նկատմամբ։

Շանսեր

Թիմերի շանսերը գրեթե հավասար են այս խաղում։ Երկու թիմերին էլ հաղթանակ է պետք փլեյ-օֆֆում տեղն ապահովելու համար։ Vivarobet-ը առավել հավանական է համարում ոչ-ոքի արդյունքը, որի համար սահմանված է 2,08 գործակիցը։

Ուկրաինայի հաղթանակ՝ 3,69

Ոչ-ոքի՝ 2,08

Ավստրիայի հաղթանակ՝ 3,85

Ֆինլանդիա – Բելգիա

Բելգիայի հավաքականն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում, սակայն առաջին տեղը դեռ ապահովված չէ։ Դրա համար Ռոբերտո Մարտինեսի սաներին անհրաժեշտ է չպարտվել ֆինների դեմ խաղում։ Բելգիան նույնիսկ երկրորդ կազմով կարող է կատարել այդ առաջադրանքը։ Բացառված չէ, որ այսօրվա խաղում մեկնարկային րոպեներից դաշտում հայտնվեն Էդեն Ազարն ու Կևին դե Բրույնեն։ Նրանք առաջին երկու խաղերը սկսել են պահեստայինների թվում, քանի որ վնասվածքից նոր են ապաքինվել։ Ի դեպ, Դանիայի դեմ խաղում հենց նրանք կերտեցին հաղթական գոլը։

Բելգիան ու Ֆինլանդիան միմյանց հանդիպել են 11 անգամ։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց Ֆինլանդիան առավելություն ունի միմյանց միջև կայացած խաղերում։ 4 հաղթանակ տարել են ֆինները, 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 խաղ էլ ավարտվել է Բելգիայի հաղթանակով։

roberto martinez and eden hazard q2o5b944wsif1lktlzuhwhdp0 960x540 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Մարզավիճակ

Բելգիան գերազանց մարզավիճակում է։ 2021 թվականին Մարտինեսի թիմը չի պարտվել։ Նրանք կարողացան կամային հատկանիշներ դրսևորել ու հաղթել նաև Դանիայի հետ ոչ հեշտ դասավորվող խաղում։

Ֆինլանդիան վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է։ Միակ հաղթանակը Դանիայի հետ խաղում էր։ Բոլորս էլ հիշում ենք, թե ինչ պայմաններում հաղթեց Ֆինլանդիան Դանիային այդ խաղում։ Ռուսների հետ նրանք վատ չէին խաղում, բայց Չերչեսովի թիմը կարգի հաշվին հաղթեց մրցակցին։

131757938 346406946842217 9079604701968688107 n 960x776 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Շանսեր

Բելգիան բացահայտ ֆավորիտ է։ Նույնիսկ երկրորդ կազմով նրանք ունակ են վստահ հաղթելու այս Ֆինլանդիային։ Սակայն ֆիններն էլ փորձելու են սխրանքի հետևից գնալ։ Նույնիսկ մեկ միավոր տանելու դեպքում նրանք կարող են հայտնվել փլեյ-օֆֆում։ Դա իրական սենսացիա կլինի ֆինների համար։

Ֆինլանդիայի հաղթանակ՝ 10,00

Ոչ-ոքի՝ 5,30

Բելգիայի հաղթանակ՝ 1,38

Ռուսաստան – Դանիա

Ստանիսլավ Չերչեսովի սաները հաղթանակի դեպքում կապահովեն տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Ռուսներին բավարար կլինի նաև ոչ-ոքին, եթե զուգահեռ ընթացող խաղում Բելգիան հաղթի Ֆինլանդիային։ Դանիային միայն հաղթանակ է պետք, հակառակ դեպքում, նրանք հրաժեշտ կտան մրցաշարին։

Ռուսաստանի ու Դանիայի հավաքականները միմյանց հանդիպում են երկրորդ անգամ։ Առաջին հանդիպումը կայացել է 2012 թվականին ու կրել է ընկերական բնույթ։ Ռուսաստանի հավաքականը հաղթել է 2-0 հաշվով։ Հանդիպումը կայացել է Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում։ Այնտեղ են խաղալու թիմերը նաև այս անգամ։

Դանիայի հավաքականը 2 խաղում 43 հարված է կատարել բայց կրել է 2 պարտություն 960x642 - Կտան ամեն ինչ խմբից դուրս գալու համար․ ԵՎՐՈ-ում այսօր կարող են սենսացիաներ լինել

Մարզավիճակ

Հաղթել ֆիններին, պարտվել Բելգիային։ Ռուսաստանի հավաքականն արել է առավելագույնը խմբային փուլի երկու խաղերում։ Նրանց խաղը այնպես չէ, որ տպավորում է, բայց խաղամակարդակի հաշվին նրանք կարողացան հաղթել Ֆինլանդիային։ Ռուսաստանի հավաքականի վրա կարող են ազդել երկու եզրայինների՝ Յուրի Ժիրկովի ու Մարիո Ֆերնանդեսի վնասվածքները։ Նրանք հավանաբար չեն օգնի Ռուսաստանի հավաքականին այս առաջնությանը։ Հարձակման գծում ռուսների խաղը վատը չէ, թեպետ Դանիան ամենևին էլ Ֆինլանդիա չէ։

Դանիան մինչև ԵՎՐՈ-ի սկսվելն այս տարի ոչ մի պարտություն չուներ։ Իհարկե, Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածը շատ բան փոխեց հավաքականում։ Ֆինլանդիայի հետ նրանք պարզապես չկարողացան խաղալ ինչպես հարկն է, հոգեբանական հարվածն անչափ մեծ էր։ Բելգիան էլ պարզապես ուժեղ էր մրցակցից։ Նրանք վատ մարզավիճակում չեն ու առաջիկա խաղում փորձելու են անել առավելագույնը հաղթանակի հասնելու համար։

Շանսեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դանիայի հավաքականին այս խաղում հաղթանակն ավելի շատ է պետք՝ երևի թե նրանց շանսերն ավելի մեծ են այս խաղում հաղթելու համար։ Դանիան կա՛մ հաղթելու է, կա՛մ էլ հրաժեշտ է տալու ԵՎՐՈ-2020-ին։

Ռուսաստանի հաղթանակ՝ 4,80

Ոչ-ոքի՝ 4,20

Դանիայի հաղթանակ՝ 1,76

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Գևորգ Հովհաննիսյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման խմբային փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

Վան դեր Վարտ. «Կուրտուան ուղղակի նվնվում է»

Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը որակազրկման պատճառով

Նիդեռլանդները ջախջախեց Ջիբրալթարին, Ուելսը նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Գերմանիան ջախջախեց Հս. Մակեդոնիային, Իսլանդիան՝ Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Գերմանիայի մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի դեմ խաղում

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Դե Բրույնե. «Մենք «ընդամենը» Բելգիան ենք»

Մանչինին՝ նոր ռեկորդի հեղինակ

Ֆլիկը՝ Հս. Մակեդոնիայի դեմ խաղի մասին. «Պիտի խաղանք մի թիմի դեմ, որը շատ հստակ գիտի՝ ինչպես ֆուտբոլ խաղալ»

Իտալիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ազգերի լիգա. Իտալիա – Բելգիա. Մեկնարկային կազմեր

Անգլիան ջախջախեց Անդորրային, Դանիան՝ Մոլդովային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մանչինի. «Տարօրինակ կլինի, եթե նա չհաղթի «Ոսկե գնդակը»