-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Իտալական ԶԼՄ-ները գորւմ են, որ սենեգալցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։
Tuttomercadoweb-ը գրում է, որ «մերսիսայդցիների» ղեկավարությունը դիտարկում է Կուլիբալիին որպես թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ ու ցանկանում է վան Դեյկի հետ ձևավորել կենտրոնական պաշտպանների անկոտրում զույգ։ Աղբյուրի պնդմամբ, եթե Կուլիբալին համաձայնի տեղափոխվել «Լիվերպուլ», անգլիական ակումբը տրանսֆերի պետք է հանի վան Դեյկի այսօրվա թիմակից Ժոել Մատիպին։
28-ամյա Կուլիբալին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 21 հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, արժանացել է 5 դեղին ու 1 կարմիր քարտի։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո