-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Դինամո Կիևի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք շատ արագ կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ: Հետո խփեցինք երկրորդը, բայց կորցրինք խաղի վերահսկողությունը: Առանց գնդակի մենք վատ էինք խաղում ու ավելի շատ գոլեր չընդունեցինք միայն տեր Շտեգենի փայլուն խաղի շնորհիվ. նա այս խաղի գլխավոր հերոսն է, որը նոր է ապաքինվել վնասվածքից, բայց հրաշալի մարզավիճակում է:
Դժգոհ եմ մեր պրեսինգից: Երբ ճնշում ես գործադրում, պետք է գործադրես ողջ թիմով, այլապես ազատ գոտիներ են մնում. այդ ուղղությամբ պետք է աշխատենք», – Կումանի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո