Կուման. «Զգում եմ ֆուտբոլիստներիս աջակցությունը, ակումբինը՝ չգիտեմ» - VNews
Բաժիններ

Կուման. «Զգում եմ ֆուտբոլիստներիս աջակցությունը, ակումբինը՝ չգիտեմ»

. Զգում եմ ֆուտբոլիստներիս աջակցությունը ակումբինը՝ չգիտեմ - Կուման. «Զգում եմ ֆուտբոլիստներիս աջակցությունը, ակումբինը՝ չգիտեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բարսելոնան» 0-3 հաշվով զիջել է «Բենֆիկային»:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է հանդիպումը:

«Դժվար է ընդունել նման արդյունքը, քանի որ այն չի արտացոլում այն, ինչ կատարվել է խաղադաշտում: Չնայած նրան, որ զիջում էինք, մենք լավ խաղացինք մինչև 0-2 հաշիվը, ունեինք հստակ գոլային պահեր: Մրցակիցն արագ էր խաղում՝ չվախենալով հակագրոհներից: Կարծում եմ՝ առաջին ու երկրորդ գոլերի ժամանակ կարող էինք ավելի լավ պաշտպանվել: Ընդհանուր առմամբ մենք «փխրուն» էինք: Այս բառը կարելի է կիրառել, քանի որ ֆիզիկական առումով մենք շատ թիմերի ենք զիջում: Չեմ ցանկանում խոսել մեր խաղամակարդակի մասին, քանի որ բոլորը գիտեն, թե հիմա ինչ ժամանակահատված է «Բարսելոնայի» համար: Անհնար է խոսել թիմի մասին այնպես, կարծես այն նույնն է, ինչպես նախորդ տարիներին: Սա ակնհայտ է:

Ես կարող եմ գնահատական տալ միայն թիմում կատարած իմ աշխատանքի վերաբերյալ: Ես աջակցություն եմ զգում ֆուտբոլիստների կողմից, զգում եմ նրանց ցույց տված վերաբերմունքը, իսկ ակումբի կողմից՝ չգիտեմ:

Չեմ ուզում խոսել իմ ապագայի մասին, քանի որ այն իմ ձեռքերում չէ: Ամեն դեպքում, վերջնական արդյունքում մարզիչը մեղավոր է: Մենք զիջում էինք արդյունավետությամբ, բայց ոչ ամբողջ խաղի ընթացքում:

Թիմում մեծ փոփոխություններ են եղել, մենք խաղացողների խնդիր ունենք, բայց սա այն թեման է, որի մասին մանրամասն զրուցել ենք, ու ես չեմ ուզում նորից անդրադառնալ դրան»,- ասել է Կումանը հետխաղյա ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ «Բարսելոնան» ամբողջ խաղի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չի կատարել «Բենֆիկայի» դարպասին: Նույն իրավիճակը «Բավարիայի» դեմ խաղում էր:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեդրի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Չավի. «Մենք գոլ բաց թողեցինք այն ժամանակ, երբ ամենից լավն էինք խաղում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով զիջեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Բետիսի» մարզիչ. «Պատրաստվում ենք հաղթել «Բարսելոնային»

Զախարյանը՝ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

«Մուտքը միայն ծանոթ-բարեկամների համար». Չավին թոփ հարձակվող է իր հետ բերում Կատարից

«Բարսելոնան» ձմռանը պատրաստվում է երկու տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

Կաֆու. «Նա պետք է «Բարսելոնային»

Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին