Կումանի երազանքը հարձակման գծում, որ «Բարսելոնան» չի կարող իրականացնել - VNews
Բաժիններ

Կումանի երազանքը հարձակման գծում, որ «Բարսելոնան» չի կարող իրականացնել

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավոր թիրախները կենտրոնական հարձակվողի դիրքում չեն եղել ո՛չ Լաուտարո Մարտինեսը, ո՛չ էլ Մեմֆիս Դեպայը:

Ինչպես տեղեկացնում է Esport3-ը, Կումանը «Բարսելոնան» գլխավորելուց հետո կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ Լուիս Սուարեսը չի մտնում իր ծրագրերում, իսկ իր նախընտրած կենտրոնական հարձակվողը «Ինտերի» ռմբարկու Ռոմելու Լուկակուն է: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, «կապտանռնագույնների» ղեկավարները բացառել են այդ տարբերակը և բացատրել Կումանին, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում ակումբն իրեն չի կարող թույլ տալ գնել բելգիացուն:

Կումանը աշխատել է Լուկակուի հետ «Էվերթոնում»՝ 2016/17 մրցաշրջանում: Բելգիացու տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 85 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդ Կումանն սկսել է անհանգստանալ

Սուարեսն արտասվելով հրաժեշտ է տալիս. «Հեռանում է մարդ, որը զգացմունքներ ունի»

Ճակատամարտ Դեստի համար «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև

Պաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

Տեր Շտեգենը դժվար թե մասնակցի «Կլասիկոյին»

«Երբ դու առաջին թիմի խաղացող ես»․ Ֆատիի անմոռանալի պարը (տեսանյութ)

Անսու Ֆատին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

AS. Մեսին «մենակ է մնում» «Բարսելոնայի» հանդերձարանում

Սուարեսը հրաժեշտ է տվել խաղընկերներին ու արտասվելով հեռացել «Բարսելոնայի» մարզաբազայից

Պաշտոնական. Նելսոն Սեմեդուն նոր ակումբ ունի

Կտրուկ շրջադարձ. Լուիս Սուարեսի ապագայի հարցը վճռված է

20 միլիոն + 5՝ հավելավճարով. «Բարսելոնան» նոր աջ պաշտպան կունենա

Սեմեդուն հրաժեշտ է տվել «Բարսելոնային»

«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել անգլիական ակումբի պաշտպանի համար

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ