Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Սևիլիա
Բարսելոնա
0 - 1 Ուսման Դեմբելե - 29`
0 - 2 Լիոնել Մեսսի - 85`
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է «Սևիլիայի» նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակին:
«Մենք փորձեցինք լուրջ ճնշում գործադրել «Սևիլիայի» վրա: 3 կենտրոնական պաշտպանների ու եզրային խաղացողների ելույթը մեզ թույլ տվեց չեզոքացնել «Սևիլիայի» դիմադրությունը: Սա առանցքային նշանակություն ուներ:
Մենք ռիսկային ելույթ էինք ունենում, առանց գնդակի մեծ պրեսինգի էինք դիմում: Առանց գնդակի մեր լավ խաղն առանցքային դեր խաղաց այս հաղթանակում: Այսօր մենք ցույց տվեցինք, որ դեռ ողջ ենք, իսկ դա շատ կարևոր էր:
Հպարտ եմ իմ թիմով, հատկապես ֆիզիկական տեսանկյունից: Մրցակիցը հրաշալի կազմ ունի: Երբ մենք առանց գնդակի էինք, խաղը հավասար էր, իսկ երբ գնդակով էինք, առավելություն էինք ստանում:
«Բարսելոնան» պետք է հաղթի յուրաքանչյուր խաղում: Հարկավոր է պայքարել բոլոր մրցաշարերում»,- Marca-ն մեջբերում է Կումանի խոսքը:
«Սևիլիայի» նկատմամբ հաղթանակին անդրադարձել է նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն:
«Վերջին անգամ, երբ ես պետք է մեկնաբանություն անեի, մեզ համար ցավալի պահ էր: Մենք վերականգնվեցինք ուժեղ հարվածից, ու թիմը վերելք ապրեց:
Թիմը ցույց տվեց, որ դեռ ողջ է: Չորեքշաբթի(«Սևիլիայի» դեմ Արքայական գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի օրը-խմբ.) մենք պայքար կմղենք, ու եթե մեզ հաջողվի հաղթահարել արգելքը, մրցաշրջանը մեզ համար կփոխվի»,- AS-ը մեջբերում է Պիկեի խոսքը:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո