-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի որակազրկման թեմային:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Լիոնել Մեսին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից «Ատլետիկի» ֆուտբոլիստին հարվածելու համար:
Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Մեսին որակազրկվել է երկու խաղով՝ չնայած նրան, որ մինչև այդ խոսակցություն էր շրջանառվում, թե արգենտինացին կարող է որակազրկվել մինչև 12 խաղով:
«Թիմն ինձ ասել է որոշման մասին: «Բարսելոնային» չի բավարարում այդ որոշումը: Հուսով եմ՝ որակազրկման ժամկետը կկրճատվի, այլապես մենք ստիպված կլինենք երկու խաղ առանց Մեսիի անցկացնել»,- Ouest France-ը մեջբերում է Կումանի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո