Կյելինիի ու Բալոտելիի երկխոսությունը, որով վերջ է դրվել «պատերազմին» - VNews
Բաժիններ

Կյելինիի ու Բալոտելիի երկխոսությունը, որով վերջ է դրվել «պատերազմին»

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին ներղություն է խնդրել Իտալիայի հավաքականում իր նախկին թիմակից Մարիո Բալոտելիից՝ նրա հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, որում ասել էր, թե Բալոտելին բացասական մարդ է: Բալոտելին էլ կոշտ կերպով պատասխանել էր նրան:

Իտալական Le len հեռուստաշոուի ժամանակ Կյելինին Բալոտելիից մարզաշապիկ էր ստացել, որտեղ հարձակվողը գրել էր. «Եթե նույնիսկ դու ինձ մեջքից անսպասելիորեն հարվածես, միևնույն է՝ սիրում եմ քեզ»: Հետո արդեն տեսակապ է հաստատվել ֆուտբոլիստների միջև, որտեղ Բալոտելին ասել է. «Ես չէի սպասում քեզանից ինձ՝ բացասական մարդ որակումը. ես բացասական մարդ չեմ, պարզապես շատ եմ կատակում: Առաջին անգամ դու խենթություն արեցիր, իսկ ես՝ ոչ», – նշել է հարձակվողը ծիծաղելով:

«Ես շատ հեռուն գնացի իմ արտահայտություններով, ընդունում եմ սխալս: Պետք է սխալվես՝ կատարելագործվելու համար. ստանձնում եմ պատասխանատվությունն ասածներիս համար: Ես ամեն օր դասեր եմ քաղելու իմ սխալներից:

Բալոտելիի հետ խաղալ Իտալիայի հավաքականում հաջորդ տարվա Եվրոյի՞ն. ես ոչ մի խնդիր չեմ տեսնում դրանում, դա հիասքանչ կլինի», – եզրափակել է 35-ամյա պաշտպանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բալոտելին հեռանում է «Բրեշիայից»

Կյելինի. «Ռամոսի՝ Սալահին վնասվածք հասցնելն իսկական վարպետություն էր»

Կասանոն արձագանքեց․ «Չգիտեմ՝ Կյելինին ինչի մասին է խոսում․ Մարիոն լավ տղա է»

Ֆելիպե Մելոյի կոշտ արձագանքը Կիելինիի խոսքերին

Բալոտելին պատասխանել է Կյելինիին. «Ես գոնե մարդու դեմքին ասում եմ այն, ինչ մտածում եմ»

Կյելինի. «Հիգուայինին ատում էի՝ մինչև նրան ճանաչելը»

Բալոտելի․ «Պատրաստվում էի «Յուվենտուս» տեղափոխվել, բայց սրտով ընտրություն կատարեցի»

Բալոտելին կազմել է բոլոր ժամանակների իր խորհրդանշական հավաքականը (նկար)

Բալոտելի. «Իբրահիմովիչը ինձ ասաց, որ համապատասխան չեմ «Ինտերին», իսկ Ռայոլային՝ որ ես նրանից լավն եմ»

Մանչինին խոսել է Բալոտելիի՝ Իտալիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին

Բալոտելին՝ Ա Սերիայի դադարեցման մասին․ «Սպասեցին մինչև «Յուվենտուսը» գլխավորի աղյուսակը»

Բալոտելին հորդորում է դադարեցնել Իտալիայի առաջնությունը

Բալոտելին 2-րդ ֆուտբոլիստն է, որ թոփ-5 լիգաներում նման ցուցանիշ է գրանցել

Բալոտելիի նկատմամբ ռասիստական դրսևորում արած երկրպագուի նկատմամբ խիստ պատժամիջոց է կիրառվել

Բալոտելին վթարի է ենթարկվել Ամանորը գիշերային ակումբում անցկացնելուց հետո

«Բրեշիայի» մարզիչը Բալոտելիին վտարել է մարզումից