La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի - VNews
Բաժիններ

La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

mkhitaryan roma image - La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի
Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 5 տուր

23 Սեպտեմբեր 2021 - 22:45

1

ԱՍ Ռոմա

0

Ուդինեզե

1 - 0 Թեմի Աբրահամ - 36`

Կարմիր Քարտ Լորենցո Պելեգրինի - 89`

Այն, որ Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայի» համար հիմնարար խաղացող է, կասկած չի հարուցում՝ գրում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրը վստահ է՝ Հենրիխ Մխիթարյանն «Ուդինեզեի» դեմ խաղին կմասնակցի միայն այն դեպքում, եթե հանդիպմանը պատրաստ լինի 100 տոկոսով: Երեկվա մարզմանը Հենրիխը մասնակցել է ձախ ծնկին վիրակապով:

32-ամյա հայ կիսապաշտպանը, որի մոտ հաճախակի են մկանային խնդիրներ լինում, բուժզննում է անցել: Վնասվածք չի ախտորոշվել, սակայն «Ռոմայի» մարզչական շտաբի համար շատ կարևոր է Մխիթարյանի մարզավիճակը: Թիմը չի ցանկանում ռիսկի դիմել նրա հարցում, քանի որ նա կազմի ամենափորձառու խաղացողներից է:

Եթե առաջիկա թեստերը ցույց տան, որ Մխիթարյանը պատրաստ է «Ուդինեզեի» դեմ խաղին՝ նա խաղադաշտ դուրս կգա: Գուցե նա չլինի մեկնարկային կազմում, բայց կմասնակցի խաղին:

Ժոզե Մոուրինյոն Հենրիխի հարցում չի ցանկանում ռիսկի դիմել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 26-ին հռոմեական դերբին է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հարձակվողը վնասվածք է ստացել և ուշացումով ժամանել Հռոմ

Մոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «օրվա գոլի» հեղինակն է (տեսանյութ)

«Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Մոուրինյո. «Թիմը հնչեղ հաղթանակների կարիք ունի»

«Մանչեսթեր Սիթին» թոփ 5 առաջնություններում ամենաթանկարժեք կազմն ունի

Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

Մխիթարյանի գրառումն «Էմպոլիի» դեմ հաղթական խաղից հետո

Աբրահամը՝ Մխիթարյանի գոլի մասին. «Ինչ-որ մեկդ, հեռացրեք դարպասաձողը խնդրում եմ»

Մխիթարյան. «Ազգային հավաքականին միանալուց առաջ շատ կարևոր հաղթանակ էր»

Մոուրինյոն՝ նոր ռեկորդի հեղինակ

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Էմպոլիի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը կրկնապատկում է «Ռոմայի» առավելությունը (տեսանյութ)

Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին հաշվի մեջ առաջ է մղել «Ռոմային» (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Էմպոլիի» դեմ խաղում