La Gazzetta. Մխիթարյանի մտքերն Արցախում են. նրան հանգիստ կտրվի - VNews
Բաժիններ

La Gazzetta. Մխիթարյանի մտքերն Արցախում են. նրան հանգիստ կտրվի

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 3 տուր

03 Հոկտեմբեր 2020 - 22:45

0

Ուդինեզե

1

ԱՍ Ռոմա

0 - 1 Պեդրո Ռոդրիգես - 55`

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերին՝ ընդծելով նաև Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վերաբերմունքն այդ հարցին:

«Հեշտ օրեր չեն Հենրիխ Մխիթարյանի համար. Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, արդեն բազմաթիվ զոհեր կան: Բնականաբար՝ Մխիթարյանի արձագանքը չուշացավ այդ ամենին սոցցանցերում, քանի որ նա ոչ միայն իր ազգային հավաքականի ավագն է, այլ նաև իր երկրի խորհրդանիշներից մեկն այս պահին: Մարտերի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին Մխիթարյանը ընդունեց «Յուվենտուսի» դեմ խաղին մասնակցելու մարտահրավերը ու խաղաց (լավ) առաջին իսկ րոպեից, սակայն ինչպես նրա, այնպես էլ՝ իր ամբողջ ընտանիքի մտքերը շարունակում են մնալ Արցախում. դա են վկայում Մխիթարյանի ու իր քրոջ (որն աշխատում է ՈւԵՖԱ-ում) շարունակական գրառումները պատերազմի մասին, որով Մխիթարյանները ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել:

«Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին. ակումբը ֆուտբոլիստին տվել է սոցցանցերում գրառումներ կատարելու լիակատար ազատություն: Ավելին՝ թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է խորհրդակցել Մխիթարյանի հետ՝ հարկ եղած դեպքում նրան «Ուդինեզեի» դեմ առաջիկա խաղին հանգստի հնարավորություն տալու հետ կապված՝ հաշվի առնելով այն, որ Մխիթարյանը եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես իր հայրենիքում է», – գրում է պարբերականը:

Մխիթարյան. «Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել

Ֆոնսեկա. «Վիլյարի համար բարդ է կատարել Մխիթարյանի կամ Պեդրոյի դերը»

Միասնական կոչ Unicef-ին. «Եկե՛ք միասին տեր կանգնեք արդարությանն ու խաղաղությանը»

Մխիթարյանի և թիմակիցների մարզումը «Բենեվենտոյի» դեմ մրցավեճից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին

Ֆոնսեկա. «Մխիթարյանի, Պեդրոյի ու Սմոլինգի ձեռքբերումն ինձ համար կարևոր էր»