La Gazzetta Sportiva․ «Մխիթարյանի տաղանդը կասկածից վեր է, բայց ավելին է պետք» - VNews
Բաժիններ

La Gazzetta Sportiva․ «Մխիթարյանի տաղանդը կասկածից վեր է, բայց ավելին է պետք»

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուրջ մեկ ամիս վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո «Բոլոնիայի» դեմ խաղին խաղադաշտ վերադարձավ։ Հայ կիսապաշտպանը ոչ միայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, այլև դարձավ հռոմեական ակումբի երկրորդ գոլի հեղինակը՝ խփելով նաև իր առաջին գնդակը 2020 թվականին։ Չնայած Մխիթարյանի գոլին՝ «Ռոման» զիջեց 2-3 հաշվով։

La Gazzetta Sportiva-ի թղթակից Չիարա Զուչելին անդրադարձել է Հենրիխի վերադարձին՝ իր կարծիքն արտահայտելով հայ կիսապաշտպանի ելույթի մասին։

«10 խաղ, 4 գոլ Ա Սերիայում․․․ Նրա տաղանդը կասկածից վեր է։ Նա Պաստորեի նման է։ Սակայն, ինչպես արգենտինացին, ֆիզիկապես թույլ է։ Մինչ Պաստորեն կարող է շունչ քաշել, քանի որ «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը լրանում  2023 թվականին, Մխիթարյանը պետք է գործի։

Այո՛, եթե Ֆոնսեկան ցանկանա, Մխիթարյանը կմնա «Ռոմայում», սակայն դա անելը չափազանց բարդ կլինի հռոմեական ակումբի համար, եթե թիմը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Մխիթարյանն ընդամենը չորս ամիս ունի՝ ապացուցելու, որ պետք է մնա թիմում։ Գոլը՝ մի կողմ․ նա պետք է ավելի համոզիչ ելույթ ունենա, քան «Բոլոնիայի» դեմ խաղում։ Բերգամոյում նա կարող է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից, սակայն պետք է ապացուցի, որ ֆիզիկապես պատրաստ է։ «Ատալանտայի» դեմ խաղում հարկավոր են լավ շնչառություն ու ամուր ոտքեր, որոնք արտացոլված չէին Հենրիխի մոտ «Բոլոնիայի» դեմ խաղին»,- գրել է Զուչելին։

Մխիթարյանի գնահատականները «Բոլոնիայի» դեմ խաղում

Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Ռոնալդուն կարանտինի ընթացքում ընտանիքով զբոսանքի է դուրս եկել

Իտալիայի սպորտի նախարար․ «Մայիսի 3-ից մրցաշրջանը շարունակելն անիրատեսական է»

«Յուվենտուսի» նախագահն ակնարկել է, որ թիմը չի ընդունի Սկուդետոն, եթե մրցաշրջանն այլևս չշարունակվի

«Յուվենտուսը» հաստատել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Ա սերիան չեմպիոն կունենա, նույնիսկ եթե առաջնությունը չեղարկվի

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Լուրջ տարաձայնություն իտալական ակումբների միջև՝ Ա սերիան շարունակելու վերաբերյալ

Մխիթարյանի ու «Ռոմայի» ճանապարհները կարող են բաժանվել

«Ինտերի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դուրս գալ տներից

«Մեսին ու Ռոնալդուն՝ Բելառուսի առաջնությունում». Ալեքսանդր Գլեբը սենսացիոն առաջարկ է արել