La Gazzetta. «Յուվենտուսը» «հարձակվում» է գործում «Ռեալի» վրա՝ Ռոնալդուի համար - VNews
Բաժիններ

La Gazzetta. «Յուվենտուսը» «հարձակվում» է գործում «Ռեալի» վրա՝ Ռոնալդուի համար

«Ոսկե գնդակի» արարողությունից հետո «Յուվենտուսի» մի քանի ներկայացուցիչներ կտրուկ արտահայտվեցին Կրիշտիանու Ռոնալդուի ու «Ոսկե գնդակի» վերաբերյալ:

Մասնավորապես՝ թիմի փորձառու պաշտպան Ջորջիո Կիելինին հայտարարեց, որ նախորդ տարի «Ռեալը» խլեց Ռոնալդուից «Ոսկե գնդակն» ու ցանկացավ, որ այն հանձնվի Լուկա Մոդրիչին: Իսկ ակումբի մարզական տնօրենը նշեց, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» մեծ ազդեցություն ունեն նաև այս մրցանակի հարցում, և որ Ռոնալդուն ցանկանում է անպայման հաղթել մրցանակը՝ որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ ու ապացուցել, որ կարող է այն նվաճել նաև չխաղալով «Ռեալում»:

Այս հայտարարություններից հետո իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ «Յուվենտուսի» ու «Ռեալի» միջև հարաբերությունները կտրուկ լարվել են, էպիկենտրոնում էլ՝ Ռոնալդուն է. «Աստղային պատերազմ՝ Ռոնալդուի համար. «Յուվենտուսը» հարձակվում է «Ռեալի» վրա», – գրված է պարբերականի շապիկին: Պարբերականը համեմատականներ է անցկացրել ակումբների վերջին արդյունքների, տիտղոսների ու տրանսֆերների միջև ու նշել, որ «սերուցքայինների» և «Ծեր սինյորայի» միջև առանձնահատուկ մրցակցություն կա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բեյլը վստահ է, որ այլևս չի խաղա Զիդանի գլխավորությամբ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Պիկեից

«Ռեալի» հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

Կուբոն վարձավճարով կխաղա իսպանական այլ ակումբում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Կազեմիրո. «Բեյլը լավագույն մարզավիճակում չէ, իսկ այնպես նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների եռյակում է»

Ռոնալդուն՝ Կասիլյասին. «Հպարտ եմ, որ միասին կիսել ենք հրաշալի պահեր»

5 թոփ մարզիչ, որ կարող են գլխավորել «Յուվենտուսը»

Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Դիբալան առաջ է անցել Ռոնալդուից ու ճանաչվել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Վան դեր Վարտ. «Նրան համարում եմ աշխարհի լավագույն պաշտպանը»

Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին այդ հանդիպումից հետո

Ա սերիայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի