Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները - VNews
Բաժիններ

Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները

1595188487 159443 1595193019 noticia normal - Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:14

-

-

Ավարտվեց Իսպանիայի առաջնության 2019/20 խաղարկությունը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի դարձավ չեմպիոնը՝ «Ռեալը», որը ֆուտբոլի վերսկսումից հետո իր առաջին 10 խաղից 10-ում հարյուր տոկոսանոց ցուցանիշ գրանցեց ու հաղթեց, իսկ «Բարսելոնան» 3 ոչ-ոքի խաղաց ու մեկ պարտություն կրեց: Վերջին տուրում միայն «Ռեալը» ոչ-ոքի խաղաց իր համար ոչինչ չորոշող «Լեգանեսի» դեմ խաղում:

Լավագույն քառյակը՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի իսպանական «պատվիրակությունը», առհասարակ, ունեցավ հետևյալ տեսքը՝

  1. «Ռեալ» – 87 միավոր
  2. «Բարսելոնա» – 82
  3. «Ատլետիկո» – 70
  4. «Սևիլիա» – 70

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա այստեղ էլ «Վիլյառեալը» վերջին 11 խաղերում բավական լավ արդյունքներ ցույց տվեց՝ 11 խաղից հաղթելով 7-ում. «դեղին սուզանավը» 5-րդ հորիզոնականն ապահովեց՝ ուղևորվելով Եվրոպա լիգա: ԵԼ-ի ուղեգիր ձեռք բերեց նաև «Ռեալ Սոսյեդադը»՝ մինչև վերջին տուրում պայքարելով իր այդ տեղի համար: 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Գրանադան». Լա լիգա վերադարձած թիմը ԵԼ-ի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց՝ իր պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներին մասնակցելու իրավունք ձեռք բերելով:

EdU9XXSX0AAwX6z 960x640 - Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները

Եվրագավաթներից այս անգամ դուրս մնաց «Խետաֆեն», որը, չնայած լավ մրցաշրջանին, անհաջող շարք սկսեց դադարից հետո ու վերջին տուրում էլ անակնկալ պարտություն կրեց «Լևանտեից»: Եվրոպայում հաջորդ տարի չեն խաղա նաև «Ատլետիկը» և «Վալենսիան»:

Լա լիգան լքողների շարքում ամենաուշագրավը «Էսպանյոլի»՝ Սեգունդա տեղափոխվելն էր. կատալոնական ակումբի նախագիծը ձախողվեց, ու նրանք զբաղեցրին վերջին հորիզոնականը: Լա լիգան լքեց նաև «Մալյորկան», որն այս տարի էր բարձրացել Լա լիգա, երբեմն թողնում էր լավ տպավորություն, սակայն, ի վերջո, չկարողացավ պահպանել տեղը Պրիմերայում: Սեգունդա տեղափոխվող 3-րդ թիմը դարձավ «Լեգանեսը». ֆուտբոլի վերսկսումից հետո «Լեգան» լավ արդյունքներ ցույց տվեց, վերջին 3 խաղում հնարավոր 15 միավորից վաստակեց 11-ը, բայց նույնիսկ «Ռեալի» դեմ վերջին տուրում հերոսական խաղը չփրկեց «Լեգանեսին». Խավիեր Ագիրեի թիմը կխաղա Սեգունդայում:

leganes cropped 14okino5ktvv917f2ii18ftbro 960x540 - Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները

Լա լիգան հաջորդ մրցաշրջանում կհամալրեն «Կադիսն» ու «Հուեսկան», ևս 4 թիմի միջև տեղի կունենա փլեյ-օֆֆի խաղարկություն, որտեղ էլ կորոշվի Լա լիգա տեղափոխվող 3-րդ թիմի անունը:

Լա լիգայի լավագույն ռմբարկու դարձավ Լիոնել Մեսին (25 գոլ)՝ հաղթելով իր կարիերայի 7-րդ Պիչիչին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ամենաշատ Պիչիչին հաղթել էր Տելմո Զառան (6): Մեսին մեկ այլ պատմական նվաճման հասավ՝ դառնալով 21 գոլային փոխանցման հեղինակ. այդ ցուցանիշով էլ նա շրջանցեց նախկին խաղընկեր, լավագույն ցուցանիշն ունեցող Չավիին (20): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կարիմ Բենզեման՝ խփած 21 գոլով:

lionelmessi070320b 1 960x640 - Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները

Զամորայի մրցանակը նվաճեց Տիբո Կուրտուան, որն անցկացրած 34 խաղում բաց է թողել 20 գոլ, իսկ «Ռեալն», ընդհանուր առմամբ՝ 25 գնդակ: Կուրտուան դարպասն անառիկ է պահել 18 խաղում: Սա բելգիացու 2-րդ Զամորան է, առաջինը նա նվաճել է «Ատլետիկոյի» կազմում՝ 2013/14 մրցաշրջանում:

Madrid beats Atlético in shootout wins Spanish Super Cup6 960x686 - Լա լիգա 2019/20. հաղթողները, պարտվողները, մրցանակակիրներն ու ռեկորդակիրները

Զիդանի խոստումն ու հին գվարդիայի վրեժը. Ինչպես «Ռեալը» նստեց իսպանական գահին

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն մեկնաբանել է Մեսիի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ ստանալու մասին լուրը

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ֆատին

Դեպայ. «Ամբողջ թիմը հարգում է Կումանին»

«Ռեալի» հայտացուցակը «Վալենսիայի» դեմ խաղի համար

Ինյակի Ուիլյամսի տպավորիչ վիճակագրությունը

Բեյլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

L’Equipe-ը պարզել է՝ որքան է Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում

«Ռեալի» առաջատարը կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ խաղը

«Կադիսն» առաջին հաղթանակը տոնեց Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում, Հարոյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Լա լիգան պատասխանել է «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկին»

Առաջին կեսից հետո «Կադիսը» հաղթում է «Սելտային» (տեսանյութ)

«Կադիսի» մեկնարկային կազմը «Սելտայի» դեմ խաղում

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Աղբյուր. «Բարսելոնան» Կումանին փոխարինող է փնտրում»

Ռադամել Ֆալկաոն իսպանական ակումբում հանդես կգա խաղահամարով, որը բնորոշ չէ հարձակվողին

Հայտնի է՝ երբ Անսու Ֆատին կվերադառնա խաղադաշտ