Լա լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Լա լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ավարտվեց նաև Իսպանիայի առաջնության 2019/20 խաղարկությունը, գուցե՝ կորոնավիրուսի պատճառով այն ստացվեց Լա լիգայի պատմության ամենաերկար առաջնությունը՝ մեկնարկելով 2019-ի օգոստոսին ու ավարտվելով 2020-ի հուլիսին: Այս անգամ 3 տարվա դադարից հետո չեմպիոն դարձավ «Ռեալը»՝ Զիդանի վերադարձի և «Բարսելոնայի» ներքին խնդիրների ֆոնին:

Այս երկար ու ձիգ մրցաշրջանում պայքարը թեժ էր մրցաշարային աղյուսակի բոլոր գոտիներում: Չեմպիոնության հարցը վճռվեց վերջին տուրում, մինչև վերջ թիմերը պայքարեցին եվրագավաթային տեղերի համար: Այս մրցաշրջանում, բացի թիմերից, հրաշալի ելույթներ տեսանք նաև անհատներից: VNews-ը կազմել է Լա լիգայի խորհրդանշական հավաքականը, որում, բնականաբար, ամենաշատ ներկայացուցիչն ունի չեմպիոն «Ռեալը» (4), բայց կան նաև մի շարք այլ խաղացողներ, որոնք ամենաշատը տպավորեցին ավարտված մրցաշրջանում:

Դարպասապահ

Մոլորակի լավագույն դարպասապահներից 2-ի՝ Յան Օբլակի ու Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ միևնույն առաջնությունում խաղալով Լա լիգայի լավագույն դարպասապահը դարձավ Տիբո Կուրտուան: Այո՜, Կուրտուան ոչ միայն լավագույնն էր իր ոսկե մեդալներով ու պարզապես տպավորությամբ, այլ՝ կոնկրետ թվերով ու վիճակագրությամբ: Բելգիացու գլխավոր մրցանակը, իհարկե, Զամորայինն էր. «Ռեալը» Լա լիգայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն էր (25), իսկ Կուրտուան բաց թողեց ընդամենը 21 գոլ, 18 խաղում դարպասն անառիկ պահեց ու իր փայլուն սեյվերով նպաստեց «Ռեալի» չեմպիոնությանը: Ամբողջությամբ նախորդ տարվա հակապատկերը:

Պաշտպանություն

Առհասարակ՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից էր «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ, մասնավորապես՝ ավագ Սերխիո Ռամոսը: Ռամոսը գրեթե անթերի մրցաշրջան անցկացրեց. այն, որ Կուրտուան նվաճեց Զամորայի մրցանակը, նաև Ռամոս-Վարան զույգի վստահելի խաղի շնորհիվ էր: Ռամոսը տպավորեց նաև իր բարձր արդյունավետությամբ՝ դառնալով թիմի 2-րդ ռմբարկուն խփած 11 գոլով ու դրան շնորհիվ էլ նաև դարձավ Լա լիգայի պատմության լավագույն պաշտպան-ռմբարկուն՝ 71 գոլ:

Մեր խորհրդանշական հավաքականում պաշտպանության կենտրոնում Ռամոսի հետ զույգ կկազմի «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսը: Յուլիան Լոպետեգիի թիմն ավարտված մրցաշրջանում բավական բալանսավորված տեսք ուներ՝ ուժեղ էր թե՛ հարձակումը, թե՛ պաշտպանությունը: Թիկունքում գլխավոր գործող անձը հենց Դիեգո Կառլոսն էր: Բրազիլացին «Սևիլիայում» իր առաջին մրցաշրջանում Լա լիգայում մասնակցեց 35 հանդիպման ու միանգամից գրավեց «Սանչես Պիսխուանը». գերազանց սահանկումներ, գրոհ սկսող արդյունավետ փոխանցումներ ու հաղթանակներ օդային մենամարտերում:

Պաշտպանության աջ եզրում առանց որևէ մրցակցության լավագույնը Դանի Կարվախալն էր: Կարվախալն իր շատ խաղընկերների նման վերադարձրեց իր լավագույն մարզավիճակը, խաղաց ուժերի առավելագույն չափով: Ճիշտ է՝ նախկին միացումները հարձակմանն այնքան էլ շատ չէին, բայց պաշտպանությունում Կարվախալն իր բարձրության վրա էր: Գուցե՝ իր խաղով Կարվախալը «Ռեալին» ստիպեց վաճառել Աշրաֆ Հակիմիին:

Ի տարբերություն աջ պաշտպանի դիրքի՝ ձախ պաշտպանի գոտում մրցակցություն կար: Ի վերջո՝ որոշեցինք այս դիրքում ընտրել «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդիին: Լոդին ոչ միայն չձախողեց մրցաշրջանն Իսպանիայում իր առաջին տարում, այլ նաև շատ մեծ խաղային զարգացում ապրեց մրցաշրջանի սկզբից մինչև վերջ: Շատերի համար անհայտ այս ֆուտբոլիստը դարձավ Սիմեոնեի զինվորը, որը կփակեր ձախ եզրն ու հաջողությամբ կմասնակցեր թիմի գրոհներին:

Կիսապաշտպանություն

Ավարտված մրցաշրջանում հերթական անգամ հիացրեց «Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան: 2016/17 մրցաշրջանում ծանր վնասվածքից հետո, երբ Սանտին 8 վիրահատության ենթարկվեց, երբ բժիշկները կասկածում էին՝ կկարողանա նորից քայլել նա, երբ մեծ հավանականությամբ Կասորլան պետք է ավարտեր կարիերան, նա վերադարձավ ֆուտբոլ, վերադարձավ հարազատ «Վիլյառեալ» ու փայլեց վերջին անգամ դեղին մարզաշապիկով: Կասորլան իր թիմի շարժիչ ուժն էր, որ ոչ միայն գնդակը վերահսկում էր խաղադաշտի կենտրոնում, այլ նաև ցույց տալիս բարձր արդյունավետություն. 11 գոլ, 10 գոլային փոխանցում և հրաժեշտ՝ բարձր նոտայի վրա:

Լա լիգա 2019/20 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ պետք է համարել «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»: Հոլանդիայի առաջնությունում վերելքներով ու վայրէջքներով անցած ճանապարհից հետո նորվեգացին ուժերը փորձեց բասկյան ակումբում ու վերջապես ցույց տվեց այն որակները, որի համար տարիներ առաջ «Ռեալը» գնեց նրան՝ նայելով ապագային: Խաղադաշտը տեսնելու անկրկնելի հատկություն, նրբանկատ ու ճշգրիտ փոխանցումներ, տեխնիկապես գրագետ հարվածներ: Եթե նա վերադառնա, «Ռեալը» խաղարկողի դիրքում խնդիր չի ունենա:

Իսպանիայի ավարտված մրցաշրջանի լավագույն տրանսֆերն էլ Լուկաս Օկամպոսի՝ «Սևիլիա» տեղափոխությունն էր: Եվս մեկ նորեկ, որ հայտնվում է մեր խորհրդանշական հավաքանում: Արգենտինացին մեծ ուժ հաղորդեց «Սևիլիայի» հարձակման գծին՝ ցուցադրելով կայուն ու արդյունավետ ֆուտբոլ: Օկամպոսն, անկասկած, ամենավտանգավոր ֆուտբոլիստն էր Լոպետեգիի թիմում, որ սպառնում էր մրցակցի դարպասին հարձակման բոլոր գոտիներից, հատկապես՝ եզրերից: 14 գոլ ու 3 գոլային փոխանցում:

Հարձակում

Մեր խորհրդանշական հավաքականում «Բարսելոնայի» միակ ներկայացուցիչը Լիոնել Մեսին է: Այո՜, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն իսկապես միակն էր կատալոնական ակումբում, որ խաղաց իր խաղը, անկախ թիմի խնդիրներից ու ճգնաժամից նա իր ռեկորդներն ու շլացուցիչ ցուցանիշներն ապահովեց: Մեսիի շնորհիվ «Բարսելոնան» մինչև վերջ պահպանեց չեմպիոնության շանսերը. կարիերայի 7-րդ Պիչիչին խփած 25 գոլով ու ռեկորդային՝ 21 գոլային փոխանցում. ավելին ասելու կարիք չկա:

Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստներից, եթե ոչ հենց լավագույնը Կարիմ Բենզեման էր: Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո ֆրանսիացին դարձավ «Ռեալի» ամենակարևոր ֆուտբոլիստը՝ գոնե հարձակման գծում, որտեղ նա «մենակ» էր. Մեսիի նման՝ Բենզեման էլ և ստեղծում ու կառուցում էր գրոհներ, և եզրափակում դրանք: Բենզեմայի խփած 21 գոլն ու 8 գոլային փոխանցումը «Ռեալին» դարձրին չեմպիոն:

Մեր կազմում հարձակման գծի վերջին ֆուտբոլիստը «Վիլյառեալի» ռմբարկու Խերար Մորենոն է: 28-ամյա հարձակվողը ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերեց կայուն արդյունավետություն, Լա լիգայի վերսկսելուց հետո էլ անցկացրած 10 խաղում էլ դարձավ 7 գոլի հեղինակ: Մորենոն ռմբարկուների ցանկում Մեսիից ու Բենզեմայից հետո 3-րդն էր՝ խփած 18 գոլով. 6 անգամ էլ իսպանացին դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ:

Այլ տարբերակներ

Բնականաբար, մեր կազմած խորհրդանշական հավաքականի ֆուտբոլիստներից զատ կային այլ խաղացողներ, որոնք արժանի էին այս կազմում հայտնվելուն. Ֆեռլան Մենդի, Ժորդի Ալբա, Սերխի Ռեգիլոն, Տոնի Կրոս, Տոմաս Փարթի.. նրանց անունները նույնպես քննարկվել է, սակայն տեղերը խորհրդանշական հավաքականում սահմանափակ են:

 

View this post on Instagram

 

Ու՞մ կփոխարինեիք այս կազմից 😇

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

«Բարսելոնան» հուսով է՝ Մեսին պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

Մեսին «Բարսելոնայի» երկրորդ գնդակն է ուղարկում «Նապոլիի» դարպասը (տեսանյութ)

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

Մեսի. «Եթե չփոխենք մեր խաղը, չենք հաղթի «Նապոլիին»

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Մեսի․ «Նա ֆուտբոլիստ է, որին կարոտելու են բոլորը»

Լապորտը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստն է ամենավտանգավորն այս պահին

Լա լիգան ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի գնդակը (լուսանկար)

«Բարսելոնայի» նախագահ. «Մեսին 3-4 տարուց կավարտի կարիերան այստեղ»

Գատուզոյի՝ Մեսիին կասեցնելու «հանճարեղ» տարբերակները

Մեսին դիմել է Կասիլյասին նրա կարիերայի ավարտից հետո