fbpx

Լա լիգայի նախագահը կոչ է անում «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին 1 տարով զրկել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար պետք է զրկվեն Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։

Football Leaks-ի տարածած լուրերի համաձայն ՊՍԺ-ն և «Ման. Սիթին» ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի միջոցով են խուսափել պատիժներից։

«Կարևոր է, որ այս իրավիճակում ՈւԵՖԱ-ն իրական գործողություններ ձեռնարկի։ Անհրաժեշտ է պատժել «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին։ Եթե ստիպենք նրանց 1 տարի մնալ առանց Չեմպիոնների լիգայի, մենք մյուս ակումբներին ցույց կտանք, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի բոլոր օրենքները պետք է պահպանել։ Եթե ՈւԵՖԱ-ի համար իրոք կարևոր է իր համբավը, ապա պետք է պատժամիջոցներ ձեռնարկի այդ ակումբների նկատմամբ» – հայտարարել է Տեբասը։

«Ռոնալդուն և Մեսին իրենք են ավելի շատ կորցնում Էլ-Կլասիկոյին չմասնակցելուց, քան Լա Լիգան»․ Տեբաս

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուներին

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Էդինսոն Կավանիի հաջորդ կանգառը Մադրիդը՞ կլինի

«Հնդիկներ, սևամորթներ և նորմալ մարդիկ». Գվարդիոլան զավեշտալի լեզվական սխալ է թույլ տվել

ՊՍԺ-ի հարձակվողը սկսում է բանակցությունները

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի 15 մասնակցի անուն արդեն հայտնի է

«Նապոլին» կրեց առաջին պարտությունը և հեռացավ․ ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» հաջորդ փուլում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստներ ունի

5 ֆուտբոլիստ, որ պետք է ունենալ ՉԼ 6-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

«Այաքսի» ֆուտբոլիստի հայրը կանխատեսում է որդու տեղափոխությունն Իսպանիա

Տուխելը նորություն է հայտնել Նեյմարի վերաբերյալ և ոչ միայն

Գվարդիոլան պատասխանել է Սարիի խաղաոճը քննադատողներին

Նեյմարն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա

Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման