-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան և Լա լիգայի ղեկավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019-20 մրցաշրջանի մնացած հատվածը խաղարկելու ծրագրի վերաբերյալ՝ հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լուիս Ռուբիալեսը և Խավյեր Տեբասը համաձայնության են եկել, որ մրցաշրջանը շարունակվելու է հունիսից։ Հանդիպումներ անցկացվելու են ամեն օր՝ ներառյալ երկուշաբթի։ Մեկ թիմի մասնակցությամբ խաղից 72 ժամ անց այդ թիմը նորից հանդիպում կանցկացնի։ Այդպիսով՝ հնարավոր կլինի մեկ շաբաթվա ընթացքում խաղարկել երկու տուր։
Մրցաշրջանի վերջին հանդիպումները նախատեսվում են անցկացնել հուլիսի 29-ին։ Նման որոշում է կայացվել, որպեսզի մրցաշրջանն ավարտին հասցվի մինչև օգոստոսի 3-ը։ Այդ ժամկետը հորդորել է ՈՒԵՖԱ-ն, որպեսզի իր հերթին կարողանա ավարտին հասցնել եվրագավաթային մրցաշարերը։
Ակնկալվում է, որ երկրի հյուսիսային շրջաններում շոգ եղանակի պատճառով հանդիպումները մեկնարկեն տեղի ժամանակով 20։00-ին, իսկ հարավային շրջաններում՝ 23։00-ին։ Ամեն դեպքում հանդիպումների մեկնարկի վերջնաժամկետը դեռևս հստակեցված չէ։
Նշվում է, որ մոտ ժամանակներում որոշման փաստաթուղթը կուղարկվի հաստատման, որից հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Կազմակերպության նախագահ Խավյեր Տեբասի խոսքով՝ մրցաշրջանը հնարավոր կլինի շարունակել հունիսի 12-ից։
Պաշտոնական․ Լա լիգան թույլատրել է թիմերին խմբերով մարզումներ անցկացնել
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո