-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում «Մորկամի» դեմ կայացած հանդիպումը (4-0):
«Այսպիսի արդյունքը որոշակի վստահություն է հաղորդում: Գոհ եմ նրանից, որ Վերները գոլի հեղինակ դարձավ, հարձակվողները ցանկանում են գոլեր խփել: Հավերցի հետ կապված շտապելու կարիք չկա, բայց նա աճելու հսկայական պոտենցիալ ունի:
Ֆիկայո Տոմորիի հետ կապված իրավիճակի շուրջ զարգացման մի քանի տարբերակներ կան: Կա հավանականություն, որ նա խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով կհեռանա թիմից: Դա համապատասխան որոշում կլիներ և՛ նրա, և՛ ակումբի համար: Նրան մասամբ դրա համար այսօր չընդգրկեցի կազմում:
Հարձակման գծում մեծ պոտենցիալով երիտասարդ տաղանդավոր շատ տղաներ ունենք: Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուները 27-29 տարեկան են, և նրանք արդյունք են ապահովում յուրաքանչյուր տուրում»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Football․London-ը։
23-ամյա Տոմորին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 1 խաղի՝ փոխարինման մտնելով «Լիվերպուլի» դեմ սեպտեմբերին կայացած մրցավեճում (0-2): Կենտրոնական պաշտպանն Անգլիայի նախորդ առաջնությունում խաղադաշտ էր դուրս եկել 15 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 1 գոլ:
Լեմպարդ. «Աբրամովիչը փոխեց իմ կյանքը»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո