-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է իր թիմակից Ժերար Պիկեի վնասվածքի մասին։
Իսպանացին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (0:1): Պաշտպանը փոխարինվել էր հանդիպման 62-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Սերժինո Դեստին։ Ավելի ուշ Պիկեի մոտ ախտորոշվել էր 3-րդ աստիճանի ներքին կողային կապանների ոլորում և աջ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք:
«Պիկեն լուրջ կորուստ է «Բարսելոնայի» համար, քանի որ նա հանդես է գալիս այս ակումբ մի քանի տարի։ Նրա բացակայությունը լրջորեն ազդում է մեզ վրա։ Կկարողանա՞մ փոխարինել նրան։ Չեմ կարծում, որ պետք է պատասխանեմ այդ հարցին։ Ես զգում եմ, որ կարող եմ օգնել թիմին, բայց միայն մարզիչն է որոշում, թե ով է խաղալու»,-Լանգլեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո