-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեն հաստատել է մամուլում տարածված լուրերը, որ Անտուան Գրիզմանն ու Լիոնել Մեսին մտերիմ չեն, սակայն պնդում է, որ ժամանակի ընթացքում նրանք հարաբերություններ կհաստատեն:
«Այն, ինչ կատարվում է Գրիզմանի հետ, իմ հետ նույնպես պատահել է: Երկխոսությունը հաստատվում է աստիճանաբար:
Մեսին հզոր ուժ ունի իր շուրջ, նա շատ լավ լեզու է գտնում Սուարեսի հետ, նա շատ բաց է, ու ժամանակի ընթացքում նրանց միջև կապ կհաստատվի: Դու կարող ես շատ բաների մասին խոսել Մեսիի հետ, ոչ միայն ֆուտբոլի: Նա մեզ շատ է օգնում:
Նա նկատում է այն ամենը, ինչ դու անում ես, բայց Մեսին այն տեսակի ֆուտբոլիստներից չէ, որը մեզ հրահանգներ կտա»,-ասել է ֆուտբոլիստը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո