Լապորտան եզրափակիչից հետո ևս խոսել է Մեսիի ապագայի հարցի մասին - VNews
Բաժիններ

Լապորտան եզրափակիչից հետո ևս խոսել է Մեսիի ապագայի հարցի մասին

16186962887165 - Լապորտան եզրափակիչից հետո ևս խոսել է Մեսիի ապագայի հարցի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4-0) վստահություն է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում:

«Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա հավատարիմ է այս ակումբին: Վստահ եմ, որ Մեսին ցանկանում է մնալ «Բարսելոնայում», և մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որ նա շարունակի խաղալ այստեղ: Իսպանիայի գավաթի եզրափակիչում տեսանք, որ նրան հիանալի թիմ է շրջապատում: Նրանք միշտ շատ լավ ֆուտբոլ են ցուցադրել»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնան» իր պատմության մեջ 31-րդ անգամ է նվաճել Իսպանիայի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Սա եզրափակիչում դուբլի հեղինակ դարձած Մեսիի՝ «կապտանռնագույնների» կազմում գրանցած 35-րդ տիտղոսն էր, 7-րդ անգամ է արժանացել Իսպանիայի գավաթակրի կոչմանը:

Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ կլրանա այս ամառ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բարսելոնան» Մեսիին առաջարկել է ներկայիս պայմաններից ցածր աշխատավարձով պայմանագիր: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանները կբարելավեն, երբ ճգնաժամն ավարտվի:

Հարավամերիկացին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 խաղի, իր ակտիվում գրանցել 23 գոլ և 8 արդյունավետ փոխանցում:

«Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում

Բուսկետսը հոսպիտալացվել է

«Բարսելոնան» մտադիր է գնել «Այաքսի» «նոր Պոգբային»

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» գոլազուրկ ոչ-ոքի անցկացրին (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկո». Մեկնարկային կազմեր

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍՎ-ի լավագույն ռմբարկուի ծառայություններով

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Ո՞րն է լինելու Լա լիգայում հաղթելու բանալին՝ ըստ Սիմեոնեի

«Բոլոր 20 ակումբներին հարկավոր է, որ Մեսին մնա «Բարսելոնայում». «Ատլետիկոյի» նախագահ

«Բարսելոնա» – «Ատլետիկո». Կատալոնական թիմի հայտացուցակը

«Բարսելոնան» բանակցում է՝ պարտքերը վերաֆինանսավորելու համար