«Լացիոն» սահմանել է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերային արժեքը - VNews
Բաժիններ

«Լացիոն» սահմանել է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերային արժեքը

Հռոմի «Լացիոն» պատրաստ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտին հրաժարվել թիմի առաջատար կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններից՝ հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Իտալիայում ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Հռոմեական ակումբը պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել խաղացողի ծառայություններից։

Նշենք, որ Transfermarkt-ը Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերը գնահատում է 64 միլիոն եվրո։ 25-ամյա սերբ ֆուտբոլիստը «Լացիոյում» է հանդես գալիս 2015 թվականից։ Թիմի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին

Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

Մեմֆիս Դեպային սպասում է իտալական 3 ակումբ

«Շոկի մեջ ենք և ուզում ենք պատասխաններ լսել»․ Աչերբիին մտահոգում է կայացված որոշումը

«Լացիոյի» նախագահ. «Պատրաստ ենք «ոսկե հանդիպում» անցկացնել «Յուվենտուսի» հետ»

Իմոբիլե․ «Սևիլիայում» պարզ դարձավ, որ Էմերին ոչինչ չի հասկանում»

Տոտին պատմել է, որ կարող էր խաղալ «Լացիոյում», ու թե ինչպես է ընտրել «Ռոման»

Ա սերիայի ակումբը կպայքարի Գեորգե Հաջիի որդու տրանսֆերի ձեռքբերման համար

«Լացիոյի» կիսապաշտպանը ծնկի վիրահատության է ենթարկվել

«Չելսիի» 2 ֆուտբոլիստ կարող է հայտնվել «Լացիոյում»

Իմոբիլե. «Մի անգամ հարցրի Մեսիին, թե ինչու է որդու անունը Չիրո դրել»

Իմոբիլեի կոպիտ պատասխանը բրիտանացի բժշկի հայտարարությանը

ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Լացիոյի» աստղին

Իտալական ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Դեպայի համար

Ինձագի․ «Կզարմանայի, եթե ինձ մրցաշրջանից առաջ ասեին, որ 26 տուրից հետո լինելու ենք առաջատարի դերում»