«Լացիոյի» նախագահ. «Պատրաստ ենք «ոսկե հանդիպում» անցկացնել «Յուվենտուսի» հետ» - VNews
Բաժիններ

«Լացիոյի» նախագահ. «Պատրաստ ենք «ոսկե հանդիպում» անցկացնել «Յուվենտուսի» հետ»

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն խոստովանել է, որ պատրաստ է անցկացնել «ոսկե հանդիպում» «Յուվենտուսի» հետ՝ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսի համար։

Իտալիայի առաջնությունը մարտ ամսի երկրորդ կեսից դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով։ Թեև թիմերը վերսկսելու են մարզումները մայիսի 4-ից, սակայն շարունակվում են քննարկվել առաջնության վերականգման տարբերակները։

«Յուվենտուսը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լացիոն» մեկ միավոր պակաս ունի ու 2-րդ տեղում է։

«Ես կհամաձայնեի նման տարբերակին։ Բայց նախկինում այդ հարցը ինքս ինձ չեմ տվել։ Մրցաշրջանի վերսկսումը վնասաբեր կարող է լինել մեզ համար։ Մենք հասկացել էինք, որ չէիք կարողանա խաղալ 3 տարբեր մրցաշարերում, այդ պատճառով զոհեցինք Եվրոպա լիգան։ Մենք կարող էինք խաղալ մեկ խաղ մի շաբաթվա ընթացքում, մինչդեռ մյուս թիմերը անցկացնում են 2 խաղ։ Եթե մրցաշրջանը վերսկսվի, մենք կկորցնենք այդ առավելությունը։

Սակայն ես մտածում եմ լիգայի 20 ակումբի շահի մասին։ Մենք մեկ միավոր ենք զիջում «Յուվենտուսին», ընդ որում՝ հաղթել ենք նրանց առաջնությունում 3։1 հաշվով ու նույն հաշվով նաև Իտալիայի Սուպերգավաթում։ Բացատրեք ինձ, արդարության տեսանկյունից, արդյո՞ք «Ինտերը» պետք է մասնակցի գավաթի համար խաղին, նրանք 8 միավոր պակաս ունեն, նույնը կարող եմ ասել «Ատալանտայի» մասին, որը հետ է մնում 14 միավորով»,-«Լացիոյի» նախագահի խոսքերը փոխանցում է Goal.com-ը։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ

«Նապոլի» – «Միլան» խաղը գոլառատ ստացվեց, բայց հաղթող չունեցավ (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

20 տարի առաջ «Լացիոն» 2 շաբաթով համաշխարհային տրանսֆերային ռեկորդ սահմանեց

Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

Իմոբիլեն՝ «Լացիոյի» երկրպագուներին․ «Հանգիստ թողեք ընտանիքիս»

«Յուվենտուսն» 8 րոպե շարունակ անգամ 1 գրոհ չի կազմակերպել «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

Պայքար «կենդանության» և եվրագավաթների համար․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գոլառատ ոչ-ոքի «Յուվենտուս» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

«Ատալանտան» բացում է հաշիվը «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

«Լացիոն» պարտվեց 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրեշիայի» դեմ խաղում

«Ռոմայի» դեմ խաղից հետո «Պարմայում» կորոնավիրուսի դեպք է հաստատվել