«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին - VNews
Բաժիններ

«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին

«Լացիոն» իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ թիմի նախագահ Կլաուդիո Լոտիտոն դատական հայց է ներկայացնելու La Gazzetta dello Sport-ի դեմ։

Այսօր նշված աղբյուրում տեղեկություն է հրապարակվել, թե Լոտիտոյի դեմ հետաքննություն է սկսվել La Repubblica-ի հետ զրույցում «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև կայացած հանդիպման վերաբերյալ արտահայտած խոսքերի համար։

Նշենք, որ այդ ժամանակ Լոտիտոն ասել էր․ «Մենք մեկ միավոր ենք զիջում «Յուվենտուսին», այն էլ նրանց և «Ինտերի» միջև կայացած խաղի արդյունքում։ Բոլորը տեսան, թե ինչ էր կատարվում»։

Թերթն իր հրապարակման մեջ ընդգծել է այն, որ Լոտիտոն այդ խոսքերով նկատի է ունեցել թիմերի միջև հնարավոր պայմանավորվածությունը խաղի արդյունքի վերաբերյալ։

«La Gazzetta dello Sport-ն այսօրվա հրապարակմամբ փորձել է վարկաբեկել ու զրպարտել Կլաուդիո Լոտիտոյին։ Մամուլի ազատությունն իրավունք չի տալիս փչացնել դիմացինի կերպարը։ Եթե մամուլի ազատության իրավունքն օգտագործվում է մյուսին ծաղրելու կամ վնասելու համար, ապա պետք է համապատասխան պատիժ լինի։

Լոտիտոն դիմել է իր իրավապաշտպաններին, որոնք համապատասխան դիմումով կներկայանան քաղաքացիական ու քրեական դատարաններ, որպեսզի ապահովեն Լոտիտոյի՝ սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանությունը»,- ասված է թիմի հաղորդագրության մեջ։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը կենսական նշանակության հաղթանակ պարգևեցին «Ռոմային» (տեսանյութ)

Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը հավասարեցնում է հաշիվը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Նապոլին» կարևորագույն հաղթանակ տոնեց և շրջանցեց «Ռոմային» ու «Միլանին» (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում

«Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանեցին «Օլիմպիկո» (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» նոր շանսը, կատալոնական դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերին» գոլ է խփել 18-ամյա փախստականը. Մուսա Ջուվարայի ոգեշնչող պատմությունը

«Միլանի» հեքիաթային քամբեքը․ գերտպավորիչ հաղթանակ չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ռաբիոն գնդակով ինքնուրույն անցավ շատ երկար տարածություն և գեղեցիկ գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեչեի» դարպասապահի ապշեցուցիչ սեյվը «Լացիոյի» դեմ խաղի վերջին րոպեներին (տեսանյութ)

Չեմպիոնական պայքարը՝ ավարտվա՞ծ․ «Լացիոն» կրկին պարտվեց (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սարի․ «Իրականում միակ մարդը, որի հետ վիճում եմ, Հիգուայինն է»

Թալանել են Ֆրանկ Ռիբերիին