«Լացիոյի» նորեկը կատարել է Bella ciao երգը՝ հարուցելով ծայրահեղ աջականների զայրույթը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Լացիոյի» նորեկը կատարել է Bella ciao երգը՝ հարուցելով ծայրահեղ աջականների զայրույթը (տեսանյութ)

նորեկը կատարել է Bella ciao երգը՝ հարուցելով ծայրահեղ աջականների զայրույթը տեսանյութ - «Լացիոյի» նորեկը կատարել է Bella ciao երգը՝ հարուցելով ծայրահեղ աջականների զայրույթը (տեսանյութ)

Ալբանիայի հավաքականի ավագ Էլսեիդ Հյուսայը, որը շուտով պայմանագիր կկնքի «Լացիոյի» հետ, զայրացրել է հռոմեական ակումբի երկրպագուների որոշ մասին՝ դեռ նույնիսկ ակումբի շարքը չհամալրած:

Ապագա թիմակիցների հետ հանդիպմանն «Էմպոլիի» ու «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստը կատարել է հանրահայտ Bella ciao երգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ էր դարձել:

Կատարումը լավ չի ընդունվել «Լացիոյի» այն երկրպագուների շրջանում, որոնք ծայրահեղ աջական հայացքներ ունեն:

La Gazzetta dello Sport-ը ներկայացրել է մի քանի մեկնաբանություն, որոնք գրել են երկրպագուները:

  • «Ավելի լավ կլիներ՝ «Ռոմայի» հիմնը երգեիր»
  • «Ավելի լավ է խաղալ 10 ֆուտբոլիստով»
  • «Գիտե՞ս ընդհանրապես, որ «Լիվորնոյում» չես»(այդ ակումբի երկրպագուները հայտնի են իրենց կոմունիստական հայացքներով-խմբ.):

Այնուամենայնիվ, եղել են մեծ թվով երկրպագուներ, որոնք աջակցել են ֆուտբոլիստին՝ գրելով՝ «Լացիոն» ու ֆաշիզմը հոմանիշներ չեն»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շաքիրին կարող է կարիերան շարունակել Լա լիգայում կամ Ա Սերիայում

Շաքիրին հեռանում է «Լիվերպուլից»․ նա անձամբ ասել է, թե որտեղ է ուզում շարունակել կարիերան

«Լացիոն» ընկերական խաղում 11 գոլ խփեց

«Մենք չեմպիոնությունը չնշեցինք, իսկ այս տարի նշվեց 4-րդ հորիզոնականը». Սարին՝ «Յուվենտուսի» մասին

Մաուրիցիո Սարին գլխավորեց «Լացիոն»

Սարին հնարավոր է այսօր իտալական գրանդ գլխավորի

«Ինտերը» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Սիմոնե Ինձագին հեռանում է «Լացիոյից»

Ռոմանո. Հայտնի է՝ ով կփոխարինի Անտոնիո Կոնտեին «Ինտերում»

«Յուվենտուսը» ՉԼ ուղեգիր նվաճեց, Ա Սերիայի վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հայտնի է՝ ով է ճանաչվել լավագույնը «Ռոմայի» կազմում հռոմեական դերբիում

WhoScored, SofaScore. Մխիթարյանը՝ հռոմեական դերբիի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ իր ապագայի և Մոուրինյոյի հետ սպասվող աշխատանքի մասին

Մխիթարյանը 2 անձնական ռեկորդ է սահմանել

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ռոմա» – «Լացիո» խաղի լավագույն ֆուտբոլիստ