«Լավ մեղեդի կարելի է նվագել նաև հին ջութակով». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք խաղացել/խաղում են 4 տասնամյակ - VNews
Բաժիններ

«Լավ մեղեդի կարելի է նվագել նաև հին ջութակով». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք խաղացել/խաղում են 4 տասնամյակ

Օրերս շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ հարազատ «Միլան»: Լեգենդար դարձած ֆուտբոլիստի համար «ժամանակ», «տարիք», «ծերություն», «թոշակ» եզրույթներն առ ոչինչ են. նա շարունակում է մնալ թոփ մակարդակի: Ու կապ չունի՝ որտեղ: Շվեդ դեգերող հսկան չափչփել է ամբողջ աշխարհը՝ ամենուրեք դառնալով լավագույնը:

Արդեն 4 տասնամյակ է՝ Իբրահիմովիչը ստիպում է մեզ ցանկոտել տեղում իր ցուցադրած խաղի, կատարած հիասքանչ փոխանցումների և արատակարգ գոլերից: Թվում է՝ նա երբեք կանգ չի առնելու: Ու լավ է. թող կանգ չառնի, մենք էլ կվայելենք: Բայց բացի Զլատանից այսօրվա ֆուտբոլում էլի կան նման դինոզավրեր, որոնք պայքարում են ժամանակի դեմ ու շոշափելի են դարձնում հնության ու լավ գինու մասին հայտնի, բայց, ցավոք, ծեծված ասացվածքը:

Իկեր Կասիլյաս

Իսպանիայի հավաքականի իր սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը, Անդոնի Սուբիսարետայից հետո «Ֆուրիա Ռոխայի» անփոխարինելի դարպասապահը, որն իր կարիերայի ընթացքում հասել է բոլոր հնարավոր ու անհնար նվաճումների: Ֆուտբոլիստ, դարպասապահ, որը երբեք կանգ չի առնում ոչ մի դժվարության առաջ, երբեք չի հառաչում, չի բողոքում, այլ պայքարում է: Պայքարում է իր տեղի ու դերի համար այս կյանքում:

Ֆուտբոլային ճանապարհորդությունը Կասիլյասը սկսել է 1998-ին՝ նստելով Մադրիդի «Ռեալի» հսկա «նավը»: Այդ նավարկությունն այսօր շարունակվում է հարևան Պորտուգալիայի ամենաուժեղ թիմի՝ «Պորտուի» կազմում: Կասիլյասի մրցանակային սենյակը (եթե ոչ՝ թանգարանը) լի է բազում անթիվ-անհամար տիտղոսներով՝ Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Տիտղոսներ, որոնց մասին կերազեր այսօրվա ցանկացած սուպեր-պուպեր աստղ, որը Կասիլյասից տանսյակ անգամ ավելի մեծ աշխատավարձ է ստանում:

Ցավոք, կարիերայի վերջնահատվածն այնպիսին չէ, ինչպիսին որ պետք է արժանանար Կասը, սակայն նա մնում է իր բարձրության վրա: 38 տարեկանում նրա սեյվերը մնում են շլացուցիչ: Նա շարունակում է իր ելույթներն անգամ սրտի հետ կապված խնդիրներից հետո: Մարտիկներն այսպիսին են լինում: Եվ ոչ միայն մարտիկները: «Ես ու Բուֆոնը միասին ենք ավարտելու մեր կարիերան», – մի առիթով ասել է Իկերը: Բա ո՞նց չսիրես այս տղային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

Դեմբելեն պատասխանել է անգլիական մեծ ակումբից ստացած առաջարկին

Զիդանը խոսել է «Ռեալում» Խամես Ռոդրիգեսի կարգավիճակի մասին

Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

«Ռեալի» հայտացուցակը «Գրանադայի» դեմ խաղի համար

«Յուվենտուսն» 8 րոպե շարունակ անգամ 1 գրոհ չի կազմակերպել «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

Բեյլը ծրագրում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը

Մեսին հանգստի կարիք ունի

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Գրիզմանը վնասվածք է ստացել և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում»

Գոլառատ ոչ-ոքի «Յուվենտուս» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

«Ատալանտան» բացում է հաշիվը «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» (տեսանյութ)

Մեսիի ֆանտաստիկ ռեկորդն ու Գրիզմանի «անտանելի» վրիպումը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վիդալն առաջ է մղել «Բարսելոնային» «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)