-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2011 թվականի հունվարի 11-ին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին նվաճեց իր կարիերայի 3-րդ «Ոսկե գնդակը»: Այդ տարի մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը Աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ դարձավ, ինչպես նաև «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, որն «Ինտերի» հետ 3 և հասել ԱԱ-ի եզրափակիչ: Հոլանդացին, սակայն, նույնիսկ լավագույն եռյակում տեղ չգտավ:
Լավագույն եռյակում հայտնվեցին «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստներ՝ Մեսին, Չավին և Ինիեստան, իսկ մրցանակը նվաճեց Մեսին: Այդ օրվանից 10 տարի անց կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հատուկ գրառում է նվիրել Մեսիին. «Լավագույնը՝ 2011-ի հունվարին, դեռ լավագույնը՝ 2021-ի հունվարին», – գրել է «Բարսայի» թվիթերյան էջը:
Jan 11, 2010: The Best
Jan 11, 2021: Still The Best pic.twitter.com/S9aGTSnpie— FC Barcelona (@FCBarcelona) January 11, 2021
Մեսին «Գրանադայի» դեմ վերջին խաղում դարձավ դուբլի հեղինակ ու այժմ միանձնյա գլխավորում է Լա լիգայի լավագույն ռմբարկուների ցանկը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո