Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հռչակավոր բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը շարունակում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ հեռակա կոնֆլիկտը:
Ամերիկացին իր թվիթերյան էջում կիսվել է քաղաքական գործիչ Կելի Լեֆլերի մասին հոդվածով, ում վրա գործադրված ճնշումը նրան ստիպել է վաճառել կանանց բասկետբոլի «Ատլանտա Դրիմ» ակումբի բաժնետոմսերը:
Լեբրոն գրել է. «Զբաղվիր միայն սպորտով»:
Նույն կերպ Զլատանը կշտամբել էր Ջեյսմին, քանի որ այն կարծիքին է, որ մարզիկները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:
«Քաղաքական գործիչները բաժանում են մարդկանց, իսկ մարզիկները՝ միավորում: Ամեն մարդ պետք է զբաղվի նրանով, ինչում լավագույնն է»,- ասել էր շվեդը:
Լեֆլերն ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Տրամպի ակտիվ աջակիցներից է համարվում: Նա մի քանի անգամ քննադատել է Black Lives Matter շարժումը, ինչը դուր չէր եկել «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատարին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո