-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
NBA-ի կանոնավոր առաջնության օրվա կենտրոնական խաղում չեմպիոն «Լոս-Անջելես Լեյքերսը» հյուրընկալվել է Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆիլադելֆիային» և պարտվել մեկ միավորի տարբերությամբ` 106:107:
Այդուհանդերձ, խաղի ամենաքննարկվող պահը դարձել է երկու թիմերի առաջատարներ` Լեբրոն Ջեյմսի և Ջոել Էմբիդի բախումը: Երբ կենտրոնականն օդում է եղել, Լեբրոնը հրել է նրան: Էմբիդը չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է մեջքի վրա, որի վնասվածք առանց այդ էլ ուներ, հայտնում է Clutch Points-ը:
Մրցավարները Ջեյմսին ոչ սպորտային խախտումով են պատժել: Վերջին 7 տարում դա նրա առաջին նմանատիպ խախտումն էր:
Հանդիպումից հետո կամերունցին դժգոհ է եղել. «Լեբրոնը պետք է հեռացվեր»:
Էմբիդը կարողացել է շարունակել խաղը և 28 միավոր է վաստակել: Լեբրոնի հաշվին 34 միավոր է գրանցվել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո