Լեգենդար 20 համարը որոշեց հեռանալ 2020-ի մայիսի 20-ին - VNews
Բաժիններ

Լեգենդար 20 համարը որոշեց հեռանալ 2020-ի մայիսի 20-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդ Արից Ադուրիսը խաղակոշիկները կախել է մեխից։ Սպասվում էր, որ Ադուրիսը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո, բայց այսպիսի ավարտն անակնկալ էր շատերի համար։ Ընդամենը երկու շաբաթ առաջ Ադուրիսն սպասում էր Արքայական գավաթի եզրափակիչին, որից հետո կավարտեր կարիերան։ «Ատլետիկն» իր հերթին ծրագրում էր այդ օրն իսկական տոն դարձնել իր լեգենդի համար։ Արքայական գավաթի հետաձգումը մինչև 2021 թվական ստիպեց Ադուրիսին նախատեսվածից շուտ ավարտել կարիերան։ Ադուրիսը շուտով ազդրի վիրահատության կենթարկվի՝ բնականոն կյանքն ինչպես հարկն է շարունակելու համար։ Ֆուտբոլիստ, որ երբեք չկրեց 9 համարի մարզաշապիկը, հեռանում է 2020 թվականի մայիսի 20-ին։ Ու, բնականաբար, «Ատլետիկում» նրա խաղահամարը 20-ն էր, խաղահամար, որ ժառանգել էր Իսմաել Ուրսաիսից։

Ադուրիսն իր հայտարարությամբ զարմացրեց բասկյան ակումբի երկրպագուներին։ Նա նամակով դիմեց բոլորին՝ ցույց տալու համար իր զգացմունքները։ Ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում հրապարակել է նամակի անգլերեն, բասկերեն և իսպաներեն տարբերակները։ Նամակ, որ գրված էր հստակ, մաքուր ու յուրահատուկ, ինչպես նրա խաղը։ Նա այլևս խաղաշապիկ չի հագնի, համենայն դեպս՝ պաշտոնական խաղ անցկացնելու համար։ Հիմա նա վայելելու է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն որպես նախկին ֆուտբոլիստ։

Հիմա Ադուրիսն արդեն 39 տարեկան է։ Նա հանդերձարանից միանգամից կանցնի լեգենդների շարք, չէ՞ որ Բիլբաոյի թիմի լավագույն ռմբարկուն է 21-րդ դարում, միակ ֆուտբոլիստը, որ Եվրոպա լիգայի 1 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Ադուրիսը կառչած էր գնդակին՝ չնայած նրան, որ ընտանիքում ավանդական էր դահուկային սպորտը․․․ Ֆուտբոլն ուժեղ էր արյունից, ու Ադուրիսը հաջողակ էր որպես հարձակվող։

Նա հրաժեշտ տվեց սոցիալական ցանցի միջոցով, մի բան, որ հատուկ չէ Ադուրիսին։ Սոցիալական ցանցերում Ադուրիսը երբեք ակտիվ չի եղել։ Թվիթերում նա ավելի քան 26800 հետևորդ ունի, բայց հետևում է միայն երկու էջի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» բասկերեն ու իսպաներեն էջերին։ Հեռանում է ֆուտբոլիստ Ադուրիսը, հիմա քաղաքացի Ադուրիսի ժամանակն է, հեռանում է 20 համարը․․․

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» 8 օրում 360 րոպե է խաղացել

Մեսին որակազրկվեց հայտնի դրվագի համար

«Երեք օրվա ընթացքում «Ռեալին» ու «Բարսելոնային» հաղթելը գազանություն է». «Ատլետիկի» տնօրեն

«Ոչ ոք չէր հուշում»․ Գրիզմանը դժգոհել է թիմակիցներից

Դրամատիկ պայքար՝ «Բարսելոնա» – «Ատլետիկ» եզրափակիչում․ Բիլբաոյի թիմը՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո»․ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկ». Մեկնարկային կազմեր

Մեսին որոշել է՝ մասնակցե՞լ սուպերգավաթի եզրափակիչին, թե՞ ոչ

Մեսիի՝ սուպերգավաթի եզրափակիչին մասնակցելու հավանականությունը փոքրանում է

Կուրտուայի թույլ տեղը․ «Ռեալում» նա շատ գոլ է բաց թողնում 11-մետրանոց հարվածներից

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» լքում է պայքարը (տեսանյութ)

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկն» առաջին կեսից հետո վստահ հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

«Ատլետիկը» բացում է հաշիվը «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալի» մեկնարկային կազմը

«Ատլետիկո» – «Ատլետիկ» խաղը հետաձգվել է

Իսպանիայի գավաթի վիճակահանություն․ «Բարսելոնան» կխաղա սենսացիա դարձած թիմի հետ