«Լեգենդները ոչ լեգենդար թիմերում». Թոփ 5 լատինամերիկացի, որոնք չխաղացին Եվրոպայի թոփ ակումբներում - VNews
Բաժիններ

«Լեգենդները ոչ լեգենդար թիմերում». Թոփ 5 լատինամերիկացի, որոնք չխաղացին Եվրոպայի թոփ ակումբներում

21-րդ դարի գլխավոր տենդենցներից մեկը թոփ ակումբների սկաուտական աշխատանքն է, երիտասարդ, անգամ պատանի ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելը։ Հատկապես ակտիվ են աշխատում հարավամերիկյան ու աֆրիկյան տրանսֆերային շուկաները։ Վերջին տարիներին ասիական ֆուտբոլը ևս ուժեղագույն թիմերի մանրադիտակի տակ է։ «Ռեալը», «Բարսելոնան», «Ման. Սիթին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու այլ թոփ ակումբներ փորփրում են գտնում են երիտասարդ տաղանդներ, բերում Եվրոպա, բաժանում վարձավճարներով, աճեցնում ու վերադարձնում սեփական կազմ արդեն ձևավորված ֆուտբոլիստների։

Ժամանակակից ֆուտբոլում արդեն հետք թողած, բայց դեռևս խաղացող թոփ ֆուտբոլիստներից շատերը ևս լքել են հարազատ Հարավային Ամերիկան ծաղկուն շրջանում։ Ագուերոն Արգենտինայից հեռացել է 18 տարեկանում։ Լուիս Սուարեսը միայն Ուորւոգվայով չի բավարարվել ու տեղափոխվել է Եվրոպա 19, իսկ Բոբի Ֆիրմինոն՝ 20 տարեկանում։ Լեո Մեսիի մասին չենք խոսում։ Այսպիսի ցուցակ կարող ենք անվերջ թվել։ Զարմանալի է, բայց այս տղաների շարքում Նեյմարը տեղ չունի, որովհետև նա «Բարսելոնային» միացել է միայն 22 տարեկանում, թեպետ Եվրոպայում կարող էր հայտնվել դեռևս 17 տարեկանում։

Հավատացեք՝ Հարավային Ամերիկայի 90-ականների ֆուտբոլիստներն իրենց կարգով, անունով ու տեխնիկայով առնվազն չեն զիջում այսօրվա յանգստերներին։ Եվրոպայից էլ առաջարկներ էին ստանում նույնքան ինտենսիվությամբ, սակայն մի մեծ աստղաբույլ ժամանակին հրաժարվել է տեղափոխվել հին մայրցամաք։ Ընդ որում՝ հրաժարվել է տարբեր պատճառներով։ Այսօր մենք կթվենք լեգենդար մի քանի խաղացողի, որոնք կարող էին բոմբել Եվրոպայում, սակայն նախըտրեցին խաղալ համեստ ակումբներում։

Խոսե Լուիս Չիլավերտ

Պարագվայի հավաքականի լեգենդար դարպասապահը կարիերայի մեծ մասն անցկացրել է Արգենտինայում և հայրենիքում։ Իհարկե, նրա մեծագույն փառքի է հասել արգենտինական «Վելես Սարսֆիլդում» հանդես գալու շնորհիվ։ Ընդհանուր առմամբ նա այնտեղ անցկացրել է 10 տարի, որի ընթացքում հասցրել է հաղթել Լիբերտադորեսի գավաթում ու Սուպերգավաթում, ինչպես նաև 1994 թվականին տիրել է Միջմայրցամաքային գավաթին՝ սեփական դարպասն անառիկ պահելով այդ տարիների ուժեղագույն թիմի՝ «Միլանի» հետ խաղում։

1988 թվականին Չիլավերտը փորձ կատարեց տեղափոխվել Եվրոպա։ Նա ընդունեց իսպանական համեստագույն՝ «Սարագոսայի» առաջարկը։ Սակայն Իսպանիայում նա անցկացրեց ընդամենը 2 մրցաշրջան. նրան պարզապես դուր չեկավ հին մայրցամաքը, և Չիլան որոշեց վերադառնալ ավելի հարազատ միջավայր։ Հարավային Ամերիկայում աշխարհը նորից տեսավ այն Չիլավերտին, որն ավելի կանգնուն ու դիմացկուն էր, քան Չինական կան Գերմանական պատերը։ Ու դրան զուգահեռ՝ նա հասցնում էր նաև գոլեր խփել։ Խաղերից մեկում նա անգամ հեթ-տրիկ ձևակերպեց։

Սակայն նրա ամենահայտնի գոլը նա խփել է «Ռիվել Փլեյթի» դարպասը՝ գրավելով մրցակցի դարպասը դաշտի կենտրոնից կատարած հստակ, ֆանտաստիկ ուժեղ ու դիպուկ հարվածով։ Արգենտինայի հավաքականի հիմնական դարպասապահ Հերման Բուրգոսը (այո, այո, Դիեգո Սիմեոնեի լեգենդար օգնականը) ոչինչ անել չէր կարող։

2000 թվականին 35-ամյա Չիլավերտն անսպասելիորեն նորից հայտնվեց Եվրոպայում։ Ու՝ հերթական անգամ ոչ թե մեծագույն թիմում, այլ ֆրանսիական համեստ «Ստրասբուրում», որն անգամ ուժեղագույնների դիվիզիոնում հանդես չէր գալիս։ 2 տարվա ընթացքում Չիլավերտը խաղից ոչ մի գնդակ այդպես էլ չխփեց, սակայն նրա հարվածը «Ամյենի» Ֆրանսիայի գավաթի խաղարկության հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում եղավ վճռորոշ ու հաղթական։ Այս հաղթանակը եղավ վերջինը Չիլավերտի կարիերայում, ինչից հետո նա վերադարձավ հայրենիք ու ավարտեց կարիերան։

Ռենե Իգիտա

Մեր շարքում կա ևս մեկ դարպասապահ, որն արդյունավետությամբ երրորդն է աշխարհում խփած 41 գոլով։ Կոլումբացի Ռենե Իգիտան իր խաղաոճի շնորհիվ ստացել է «Էլ Լոկո» («Խելագար» թարգմ.) մականունը. նա շատ էր սիրում գնդակը ստանալուց հետո շրջանցել պաշտպաններին ու հասնել դաշտի կենտրոն։ Հարավային Ամերիկայում գործող տարբերվող ֆուտբոլում դա նորություն էր, էլ չենք խոսում խիստ կոնսերվատիվ Եվրոպայի մասին։ Դրա հետ մեկտեղ Իգիտան կատարում էր մի շարք հրաշալի սեյվեր։

Հարազատ «Միլոնարիոսում» 1.5 տարի անցկացնելուց հետո Իգիտան տեղափոխվեց կոլումբական ամենահայտնի թիմերից մեկը՝ «Ատլետիկո Նասիոնալ»։ Այ այստեղ նա զարգացավ որպես ուժեղ դարպասապահ։ Առաջ անցնելով նշենք, որ նա ֆուտբոլում մնացել է 1985-ից 2009 թվականը, և նրա լավագույն արդյունքը գրանցվել է հենց «Ատլետիկո Նասիոնալում»։ Իգիտան երկրի ամենաուժեղ ակումբի կազմում ելույթների շնորհիվ նա 1990 թվականին դարձել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ ու Լիբերտադորեսի գավաթի հաղթող։

1991 թվականին Ռենե Իգիտան հետևեց իր մայրցամաքում փայլած մի շարք խաղացողների օրինակին ու տեղափոխվեց Պիրենեյներ։ Էքստրավագանտ դարպասապահը իրեն գտավ համեստ «Վալյադոլիդում»։ 91/92 մրցաշրջանի մեկնարկից առաջ երկրպագուները հույս էին տածում, որ թիմը կկարողանա պայքարել բարձր հորիզոնականների համար։ Ընդ որում՝ եթե ոչ չեմպիոնության, ապա գոնե հաջորդ տարի եվրագավաթներում հանդես գալու և գավաթի խաղարկությունում հաղթելու համար։ Սակայն Իգիտան չօգնեց «Վալյադոլիդին», ու 92 թվականի ամռանը թիմը թռավ Սեգունդա, իսկ Իգիտան՝ տուն։

Այո, Ռենե Իգիտան նման չէ սովորական մյուս դարպասապահներին, անգամ որոշների մոտ ծիծաղ է առաջացնում, սակայն նրա սեյվերը գլխապտույտ էին առաջացնում։ Այնպես որ՝ ափսոս է, որ Իգիտան այդպես էլ Եվրոպայում չխաղաց։ Ի դեպ, բոլոր նրանք, որոնք չէին լսել Իգիտայի մասին, կամ լսել էին անունը, բայց տեղը չեն բերում՝ ում մասին է խոսքը՝ խնդրեմ։ Տեսանյութում Ռենե Իգիտան է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Վալենսիան» 6-րդ անգամ նշանակել է նույն մարզչին Սելադեսին հեռացնելուց հետո

Բենզեման 3-րդ ֆուտբոլիստն է Լա լիգայում այս ցուցանիշով

Վալվերդեն իսպանական ակումբը գլխավորելու առաջարկ է ստացել

Սուարեսի պատասխանը «ո՞րն է «Բարսելոնայի խնդիրը» հարցին․ «Դրա համար մարզիչներ կան»

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

«Վալենսիան» կարևորագույն խաղում պարտվեց «Էյբարին» (տեսանյութ)

Ռոնալդոյի թիմի դռները բաց են Ալեքսիս Սանչեսի համար

Չիլավերտն առանց երկմտելու պատասխանել է «Մեսի՞, թե՞ Մարադոնա» հարցին

Վիդալը ծաղրել է «Ռեալի» դարպասը չարձանագրված գոլը (նկար)

Պարեխոն՝ չհաշված գոլի մասին. «Միշտ էլ նույն պատմությունն է»

«Ռեալը» հաղթեց «Վալենսիային» Բենզեմայի դուբլի ու Ասենսիոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ասենսիոյի հրաշալի վերադարձը․ 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ու գոլ խփեց վայրկյաններ անց (տեսանյութ)

Բենզեման բացում է «Վալենսիայի» դեմ հանդիպման հաշիվը (տեսանյութ)

«Վալենսիայի» չարձանագրված գոլը միակն էր «Ռեալի» դեմ հանդիպման առաջին կեսում (տեսանյութ)

«Ռեալ» – «Վալենսիա»․ Մեկնարկային կազմեր

Ռոնալդո․ «Եթե ունենայինք «Ռեալի» բյուջեն, ձեռք կբերեի նրա տրանսֆերը»