Լեգեոներների լիմիտ. Էդգար Մալաքյանը կոշտ պատասխան է տվել Աբրահամ Խաշմանյանին - VNews
Բաժիններ

Լեգեոներների լիմիտ. Էդգար Մալաքյանը կոշտ պատասխան է տվել Աբրահամ Խաշմանյանին

Հայաստանի Բարձրագույն խմբում լեգեոներների լիմիտի սահմանման հարցի շուրջ քննարկումը բուռն ընթացք է ստանում: Մի շարք ֆուտբոլիստներ՝ Գևորգ Ղազարյանը, Էդգար և Գոռ Մալաքյանները, Էդգար Մանուչարյանը, ինչպես նաև «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը VNews.am-ի հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել լեգեոներների լիմիտ: Նույն հարցի շուրջ Totalfootball.am-ին տված հարցազրույցում «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել էր, որ լեգեոներների լիմիտը հիմարություն է:

Այսօր ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին:

«Խաշմանյանին կասեմ, որ խոսելու ժամանակ լինի կոռեկտ և հարգալից՝ մարդկանց կարծիքներ լսելիս, հակառակ դեպքում իրեն կլինի շատ չոր ու ավելի բովանդակալից պատասխան… Երբ գնում են առողջ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ հանուն մեր ֆուտբոլի զարգացման, ու ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մարդկանց առողջ բանավեճերին ու քննարկումներին անվանել հիմարություն, ուրեմն առաջին հիմարը այդ տեսակ մարդն է, ով իրենից ու իր քթից այն կողմ այս կյանքում ոչինչ չի տեսնում… Քո կարծիքը մենք լսեցինք, ու մեզ պարզ էր մինչև այդ, որ դու այդ կարծիքին ես լինելու, որովհետև չեմ կարծում որ դու շատ ես ցավում մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար»,-գրել է Մալաքյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

«Ալաշկերտը» երբեք այսքան արդյունավետ չէր գործել մեկնարկային 15 խաղի կտրվածքով

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Ուղիղ․ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան (9-1) խաղից հետո

Ուղիղ. Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ