fbpx
Բաժիններ

«Լեգիայի» երկրպագուները ծեծել են թիմի ֆուտբոլիստներին

Լեհական «Լեգիայի» երկրպագուները ծեծի են ենթարկել իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին, Լեհաստանի առաջնության 11-րդ տուրում «Լեխից» կրած պարտությունից հետո (0-3):

Երբ ֆուտբոլիստները խաղից հետո գնացել են մարզադաշտի կայանատեղի, տեսել են 50 երկրպագուների և մտածել, որ նրանք ցանկանում են խոսել:

Ֆուտբոլիստները մոտեցել են և երկրպագուները նրանց ծեծի են ենթարկել:

Ծեծելուց հետո երկրպագուներն ասել են հետևյալը. «Եթե նույն կերպ խաղաք, էլի ենք գալու»:

Լեհական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: