-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Չելսին» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:
Լեմպարդին, սակայն, թույլ չեն տվել նույնիսկ հանդիպել ու հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, գրում է The Athletic-ը: «Չելսիի» տնային մարզադաշտում են եղել ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան և նախագահ Բրյուս Բակը, որոնք Լեմպարդի հետ զրուցել են ու բացատրել նրան պաշտոնանկ անելու պատճառը: Լեմպարդը նույնպես կիսել է իր կարծիքն իրավիճակի վերաբերյալ, ինչից հետո լքել է մարզադաշտը: Ֆուտբոլիստներին մարզման ժամանակ Լեմպարդի հեռացման մասին հայտնել է նրա նախկին թիմակից Պետր Չեխը, որն ակումբում զբաղեցնում է տեխնիկական խորհրդականի պաշտոնը:
Լեմպարդը «Չելսին» գլխավորում էր 2019-ի հուլիսից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո