Լեմպարդն ակումբի սիմվոլն է, բայց լավագույնը չէ. «Չելսիի» 21-րդ դարի լավագույն տրանսֆերները - VNews
Բաժիններ

Լեմպարդն ակումբի սիմվոլն է, բայց լավագույնը չէ. «Չելսիի» 21-րդ դարի լավագույն տրանսֆերները

326 3268417 chelsea fc lampard terry and drogba scaled - Լեմպարդն ակումբի սիմվոլն է, բայց լավագույնը չէ. «Չելսիի» 21-րդ դարի լավագույն տրանսֆերները

2000-ից հետո «Չելսին» դարձավ Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը: Փաստացի՝ 21-րդ դարում լոնդոնյան ակումբը նվաճել է 21 տիտղոս, այդ թվում՝ 5 հաղթանակ Պրեմիեր լիգայում ու Չեմպիոնների լիգայի 2 գավաթ:

«Չելսիի» ոսկե ժամանակաշրջանը մեկնարկեց, հիմնականում, Ռոման Աբրամովիչի՝ ակումբի սեփականատեր դառնալուց հետո: Ինչին էլ հաջորդեցին մի շարք աղմկահարույց ու թոփ տրանսֆերներ, որոնք փոխեցին այս ակումբի պատմության ընթացքը: Եղան գործարքներ, որոնք չաշխատեցին (Շևչենկո, Վերոն, Տորես), բայց հիմնականում «ազնվականների» տրանսֆերներն ուժեղացրել են թիմը:

VNews.am-ը շարունակում է արդեն ավանդական դարձած շարքը ու այս անգամ ներկայացնում է  21-րդ դարում «Չելսիի» թոփ-10 տրանսֆերները:

10. Բրանիսլավ Իվանովիչ. 11 մլն (2008)

Բրանիսլավ Իվանովիչին շատ քչերն էին ճանաչում, երբ նա 2008-ի հունվարին Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվեց «Չելսի»: Նրա նորամուտն էլ աղմկոտ չէր. նա առաջին 6 ամսվա ընթացքում չկարողացավ նշել իր նորամուտը՝ ֆիզիկական ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով:

Իվանովիչի մեկնարկը բարդ էր. նա չէր կողմնորոշվում՝ պաշտպանության աջ եզրում է ցանկանում խաղալ, թե կենտրոնում: Բայց Բրանիսլավի համար բեկումնային էր 2009/10 մրցաշրջանը: Երբ վնասվածք ստացավ թիմի աջ պաշտպան Ժոզե Բոսինգվան, նա մեկնարկային կազմում շարունակական խաղեր անցկացնելու շանս ստացավ, որն էլ շատ լավ օգտագործեց՝ տպավորելով այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Այդ մրցաշրջանում Իվանովիչը հայտնվեց Պրեմիեր լիգայի տարվա խորհրդանշական թիմում, «Չելսիի» հետ էլ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Branislav Ivanovic - Rightback | Centreback | Striker - Chelsea FC 360

Հաջորդ մրցաշրջաններում Իվանովիչն ավելի ու ավելի վստահելի էր դառնում թիկունքում: Բայց պաշտպանությունում որակյալ խաղ ցուցադրելուց բացի նա շատ հաճախ ու հաջողությամբ միանում էր նաև թիմի գրոհներին՝ դառնալով ճակատագրական գոլերի հեղինակ: Իվանովիչը շատ կարևոր գոլի հեղինակ դարձավ ՉԼ 2011/12 խաղարկության 1/8 եզրափակիչում՝ լրացուցիչ ժամանակում գրավելով «Նապոլիի» դարպասը: Այդ տարի «Չելսին» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:

Իվանովիչը Եվրոպա լիգայի 2012/13 խաղարկության եզրափակիչում էլ դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ գրավելով «Բենֆիկայի» դարպասը: 2014/15 մրցաշրջանում էլ Իվանովիչը կրկին հայտնվեց ԱՊԼ տարվա թիմում ու 2-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Առհասարակ, Իվանովիչը 10 տիտղոս նվաճեց լոնդոնյան թիմի կազմում: Հրաշալի տրանսֆեր՝ 11 մլն եվրոյի համար:

Մեր ընտրանին

9. Էշլի Քոուլ. 5 մլն + Վիլյամ Գալաս (2006)

Էշլի Քոուլի՝ «Արսենալից» «Չելսի» տեղափոխությունը մեծ աղմուկ բարձրացրեց Անգլիայում: «Կապույտների» երկրպագուները ցնծում էին, մինչդեռ «Արսենալի» երկրպագուները Լոնդոնի մյուս թիմ տեղափոխված ֆուտբոլիստին դավաճան էին համարում ու արդեն մականուն էին հորինել նրա համար՝ Քեշլի (թարգմանաբար՝ կանխիկ փող) Քոուլ:

Այդ տարիներին՝ 2005-ից 2010-ի ընթացքում աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը չի զղջում, որ տեղափոխվեց «Չելսի», որտեղ դարձավ ակումբի, կարելի է ասել, լեգենդներից մեկը: Քոուլը շատ վճռորոշ դեր խաղաց «Չելսիի»՝ 2009/10 մրցաշրջանին Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր դառնալու հարցում, շատ մեծ նշանակություն ունեցավ նաև Չեմպիոնների լիգայի տրիումֆում: ՉԼ այդ խաղարկության կիսաեզրափակիչ երկու խաղերում էլ Քոուլը փրկեց իր թիմին՝ դարպասային գծի վրայից հանելով գնդակը, իսկ եզրափակիչում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում նա հստակ իրացրեց իր հարվածը:

Ashley Cole: 5 of the Greatest Moments in the Arsenal, Chelsea and England Legend's Career | 90min

Քոուլի կարիերան «Չելսիում» ավարտվեց 2013/14-ին, երբ նա կորցրեց տեղը մեկնարկային կազմում: 2014-ի ամռանը նա տեղափոխվեց «Ռոմա»:

8. Ժորժինյո. 58 մլն (2018)

Մաուրիցիո Սարին «Չելսիի» պատմության լավագույն մարզիչներից մեկը չէր: Նրա թողած հիմնական ժառանգությունը 2-ն են՝ առաջինը Եվրոպա լիգայի գավաթն է, իսկ երկրորդը՝ Ժորժինյոյի տրանսֆերը:

2018-ին Ժորժինյոյին «Նապոլիից» իր հետ բերեց Սարին՝ որպես «սարիբոլ» խաղաոճի ամենակարկառուն ներկայացուցիչ: Բրազիլիայում ծնված, հետո Իտալիա տեղափոխված ֆուտբոլիստի համար լոնդոնցիները քիչ չեն վճարել՝ 58 մլն եվրո, բայց «Չելսիում» չկա մեկը, որ հիմա զղջա վճարված այդ գումարի համար: Տրանսֆերից մեկ տարի անց Սարին հեռացավ, բայց Ժորժինյոն մնաց, իր խաղով մեծ ազդեցություն ունեցավ «Չելսիի» հաջողություններում, նվաճեց տիտղոսներ ու հասավ իր խաղի գագաթնակետին: Ժորժինյոն խաղում է, ինչպես ասում են, «ռեջիստայի» դիրքում՝ հենակետային է, բայց հրաշալի է վերահսկում գնդակն ու, լինելով քանդող ֆուտբոլիստ, նաև խորքից կառուցում է իր թիմի գրոհները:

Jorginho speaks on Chelsea future amid Serie A return speculations

2019-ին Ժորժինյոն հաղթեց Եվրոպա լիգան, 2021-ին՝ Չեմպիոնների լիգան: Այս տարվա ամռանը նա նաև դարձավ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ ու ճանաչվեց Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստը:

7. Մայքլ Էսիեն. 28 մլն (2005)

2005-ին «Չելսին» 28 մլն եվրոյի դիմաց գնեց Մայքլ Էսիենին՝ այդ ժամանակվա համար իրականացնելով իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Էսիենը «կապույտներին» միացավ «Լիոնի» կազմում Ֆրանսիայի չեմպիոն դառնալուց և Լիգա 1-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո: Ֆանտաստիկ մարզավիճակն ու աշխարհի լավագույն հենակետային լինելու համբավը նա իր հետ բերեց Անգլիա:

Լեմպարդի կողքին խաղալով՝ Էսիենը շատ մեծ դեր խաղաց «Չելսիի»՝ 2005/06-ին Պրեմիեր լիգան հաղթելու հարցում՝ այդ մրցաշրջանում մասնակցելով 31 խաղի: Հաջորդ մրցաշրջանում՝ 2006/07-ում, Էսիենը ճանաչվեց «Չելսիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ ու նույն թվականին հայտնվեց «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում՝ 3-րդ տարին անընդմեջ:

Former Chelsea Midfielder Michael Essien Embarrassingly Released by Indonesian Side | 90min

Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին իրենց կազմում կցանկանային տեսնել աշխարհի բոլոր մարզիչները: Նա կարող էր մրցակցի տուգանային հրապարակ վազել՝ առանց արագությունը կորցնելու, կարողանում էր քանդել մրցակցի գրոհներն ու կարդալ նրանց մտքերը, կարողանում էր հեռահար հարվածներով ցավեցնել մրցակիցներին: Էսիենի ամենահիշարժան գոլը «Չելսիում» իր կարևորությամբ ու գեղեցկությամբ, իհարկե, «Բարսելոնայի» դեմ ՉԼ կիսաեզրափակիչում էր, ինչը, իհարկե, մնում է այդ երեկո մրցավարի ընդունած խայտառակ որոշումների ստվերում:

2010-ից հետո Էսիենը պարբերաբար վնասվածքներ էր ստանում, ինչն ազդում էր նրա կայունության վրա: 2014-ին նա հեռացավ ակումբից՝ պահուստում ունենալով 9 տիտղոս:

6. Սեզար Ասպիլիկուետա. 8 մլն (2012)

2012-ին՝ «Չելսիի» կազմի անցումային շրջանի ամենահաջողված տրանսֆերներից մեկը Սեզար Ասպիլիկուետայինն էր: Լոնդոնյան ակումբի երկրապագուները, որոնք նույնիսկ չէին կարողանում արտաբերել ֆուտբոլիստի ազգանունն ու նրան չգիտես՝ ինչու պարզապես ասում էին Դեյվ, պատկերացնել չէին կարող, թե որքան կարևոր խաղացող է ձեռք բերել իրենց սիրելի ակումբը:

Սկզբում Ասպին խաղում էր ձախ պաշտպանի դիրքում ու ռոտացիայի ենթարկվում, բայց Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո նա դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Չնայած այն հանգամանքին, որ նա աջլիկ էր (իսկ աջլիկների համար անհարմար է հաջողությամբ խաղալ պաշտպանության ձախ եզրում), նա գերազանց մրցաշրջան անցկացրեց ու ճանաչվեց «Չելսիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Chelsea news: Lampard reveals why he ended Azpilicueta's 73-match starting streak in Premier League

2014/15-ին էլ Ասպիլիկուետան «Չելսիի» չեմպիոնական կազմի առանցքային ֆուտբոլիստներից էր: Անտոնիո Կոնտեի գալուց հետո Սեզարը վերջապես թողեց ձախ պաշտպանի դիրքն ու 3-4-3 սխեմայում սկսեց գործել կենտրոնում: 2019/20-ին Ասպիլիկուետան դարձավ «Չելսիի» ավագը, իսկ 2020/21 թվականին առաջատարի իր բարձր որակներով թիմին ուղղորդեց դեպի ՉԼ հաղթանակ:

Ասպիլիկուետան «Չելսիի» պատմության ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է: Բավական է նշել միայն, որ «Չելսին» երբեք գոլ չի ընդունել նրա սխալի արդյունքում:

5. Նգոլո Կանտե. 37 մլն (2016)

«Չելսիի» նորագույն շրջանի լավագույն տրանսֆերն, անկասկած, Նգոլո Կանտեն է: Ամենահաս Կանտեն Էրիկ Կանտոնայից հետո դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ 2 մրցաշրջանում անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն տարբեր թիմերի հետ: 2016/17-ին Կանտեն ճանաչվեց Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Կանտեն վերջին 5 տարիներին աշխարհի լավագույն հենակետայիններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Այս ֆուտբոլիստը, ի դեպ, դասական քանդող չէ, նա խաղադաշտում ամենուր է, ոչ թե պաշտպանների առաջ կամ կենտրոնում: Վայրկյանների տարբերությամբ դուք նրան կտեսնեք խաղադաշտի մի ծայրից մյուսում: Կանտեն խլում է, փոխանցում, անցումներ անում, մի խոսքով՝ անում ամեն ինչ ու ամեն ինչ լավ:

Источник: «Челси» предложит Канте новый контракт

2018-ին Կանտեն Ֆրանսիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն, 2021-ին՝ ՉԼ հաղթող՝ լինելով ՉԼ այդ խաղարկության կիսաեզրափակիչ 2 խաղերի ու եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը: Մնացած խոսքերն ավելորդ են:

4. Էդեն Ազար. 37 մլն (2012)

2012-ին Էդեն Ազարն աշխարհի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկն էր. չկար որևէ գրանդ, որ չցանկանար գնել նրան այդ ամռանը, բայց բելգիացին ընտրեց «Չելսին», որը նոր-նոր էր նվաճել Չեմպիոնների լիգան:

Էդենը Լոնդոն գալուց հետո տարեցտարի ավելի վստահ իրեն զգաց, ցույց տվեց իր ամբողջ տաղանդն ու 2-3 տարվա ընթացքում դարձավ աշխարհի լավագույն ձախ վինգերներից մեկը: Նրա խաղը «Չելսիում» դիտելն իսկական հաճույք էր՝ անվերջ անցումներ, գեղեցիկ հնարքներ, հետաքրքիր որոշումներ ու ֆանտաստիկ գոլեր: Ազարը «Չելսիի» հետ 2 անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, և այդ երկու մրցաշրջաններում՝ 2014/15-ում ու 2016/17-ում նա թիմի առաջատարն էր: Ազարի լավագույն մրցաշրջանը (վիճակագրությամբ) «Չելսիում» 2018/19-ն էր՝ Պրեմիեր լիգայում 32 խաղում դառնալով 16 գոլի և 14 ասիստի հեղինակ:

Chelsea want £130m for Eden Hazard | Football News | Sky Sports

Ազարն, ընդհանուր առմամբ, «Սթեմֆորդ Բրիջում» հաղթել է 6 տիտղոս, որոնցից վերջինը՝ Եվրոպա լիգան «Չելսիում» իր վերջին խաղում, ինչից հետո 100 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»:

3. Պետր Չեխ. 8 մլն (2004)

Մինչև Չեխի ժամանումը «Չելսի», թիմում առաջին համարը Կառլոս Կուդիչինին էր, բայց իտալացին վնասվածք ստացավ, Չեխը հայտնվեց մեկնարկային կազմում և մնացածը, ինչպես ասում են, արդեն պատմություն է:

Չեխն իր առաջին տարում հաղթեց Պրեմիեր լիգան, հաղթեց նաև «Ոսկե ձեռնոց» մրցանակը՝ 21 խաղում դարպասը պահելով անառիկ և բաց թողելով ընդամենը 15 գոլ: Դա նաև Ժոզե Մոուրինյոյի առաջին տարին էր «Չելսիում»:

Chelsea: Petr Cech uniquely suited to be "custodian of sporting performance"

Չեխի մասին ասելու շատ բան չկա, նրա փոխարեն խոսում են թվերը. 14 տիտղոս: Նա «Չելսիի» պատմության լավագույն դարպասապահն է, ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն առհասարակ:

2. Ֆրենկ Լեմպարդ. 12 մլն (2001)

Յուրաքանչյուր ակումբի անուն լսելիս տվյալ ակումբից որևէ ֆուտբոլիստի անուն է գալիս մեր մտքին՝ որպես այդ ակումբի խորհրդանիշ: «Չելսիի» դեպքում այդ ֆուտբոլիստը Ֆրենկ Լեմպարդն է՝ ակումբի լեգենդը:

Ամեն ինչ Հարի Ռեդնապն էր կանխորոշել նրա կարիերայի սկզբում. «Նա դառնալու է թիմի ամենաթոփ ֆուտբոլիստը»: «Սուպեր Ֆրենկը», ինչպես նրան ասում էին երկրպագուները, ապացուցեց Ռեդնապի խոսքերը «Չելսիում» անցկացրած իր 13 մրցաշրջանում: Լինելով դասական box to box կիսապաշտպան՝ Լեմպարդը դարձավ «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ 211 գոլով, իսկ անցկացրած խաղերի քանակով 4-րդն է (648): Նա, առհասարակ, Պրեմիեր լիգայի լեգենդ է. խաղերի քանակով նա Անգլիայի առաջնությունում 3-րդն է, գոլերի ու ասիստների քանակով՝ 4-րդը:

Frank Lampard: 5 Reasons Chelsea Still Needs the Veteran Midfielder | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Լեմպարդը 13 տիտղոս է նվաճել «Չելսիի» կազմում: Նրա համար լոնդոնյան ակումբը «Վեսթ Հեմին» վճարել է ընդամենը 12 մլն եվրո:

1. Դիդյե Դրոգբա. 28 մլն (2004)

2004 թվականին Եվրոպան թոփ հարձակվողների պակաս չուներ, բայց Ժոզե Մոուրինյոն եկավ ու տվեց մեկ անուն՝ Դիդյե Դրոգբա, որն իր մրցակիցն էր եղել «Մարսելի» կազմում «Պորտուն» գլխավորելու ժամանակ: Դա Ժոզեի կարիերայի լավագույն ընտրություններից մեկն էր. պորտուգալացին գտավ հարձակվողի, որ ծնվել էր «Չելսիում» խաղալու և հաղթելու համար:

Շատերն էին կասկածով վերաբերվում այդ տրանսֆերին, բայց Պրեմիեր լիգայում խփած 104 գոլից ու նվաճած 16 տիտղոսից հետո այդ կասկածները հօդս են ցնդում: Դրոգբան «Չելսիի» պատմության լավագույն կենտրոնական հարձակվողն է ու լավագույն տրանսֆերը, նրա խաղաոճը, հաղթողի հոգեբանությունը, բարձր կարգն ու անհավանական նվիրումը լոնդոնյան թիմին բարձրացրին նոր խաղամակարդակին վրա: Դրոգբան փայլում էր նաև խաղով, ու ԱՊԼ-ի մրցաշրջաններից մեկում միայն 12 գոլային փոխանցմամբ էր աչքի ընկել:

Դրոգբան «Չելսիի» կազմում մասնակցել է 10 եզրափակիչի ու դարձել 10 գոլի հեղինակ: Նրա ամենափառահեղ պահը 2012-ին ՉԼ եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի վճռորոշ հարվածն էր…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էտօ՛Օ. «Նա այս տարի կվերադառնա իր լավագույն մարզավիճակին»

Ազար. «Երջանիկ եմ «Ռեալում»

Ազար. «Ես ևս 3 տարի ունեմ՝ ինձ ցույց տալու համար»

«Յուվենտուսը» Ռոնալդուին փոխարինելու համար դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստի թեկնածությունը

Հայտնի է ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող եռյակը

«0 ծախսած գումարով` թույն մրցաշրջա՞ն. հնարավոր է». «Ռեալի»` հաջողության հասնելու 3 թաքնված կետ

Լուկակուն՝ իր և Դիդյե Դրոգբայի փոխհարաբերությունների մասին

Ինչպես է ընթանում Էդեն Ազարի մինչմրցաշրջանային պատրաստությունը

Ազարը «ստուգում» է Անչելոտիի զայրույթը․ ինչ վիճակում է նա վերադարձել արձակուրդից

«Ռեալը» Ազարի վերաբերյալ որոշում է կայացրել․ Անչելոտին այլ բան է կարծում

5 մարզիչներ, որ փոխեցին անգլիական ֆուտբոլը 5 տարում

«Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Ռոբերտո Մարտինեսը թարմացում է կատարել Դե Բրույնեի ու Ազարի վնասվածքի վերաբերյալ

Դե Բրույնեի ու Ազարի վնասվածքի լրջությունը

Կուրտուան կարևոր տեղեկություն է հայտնել Ազարի վնասվածքի մասին

Ազար. «Ռամոսն իսկական առաջատար է, նա դեռ շատ գոլեր է խփելու»