«Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին - VNews
Բաժիններ

«Լեո Մեսի – 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

Այսօր Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» անվիճելի առաջատար Լիոնել Մեսին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Աշխարհի ամենամասսայական խաղի պատմության լավագույններից մեկն իր կարիերայի ընթացքում հասցրել է գրանցել մի շարք պատմական ցուցանիշներ ու ռեկորդներ։ Նրա կյանքի պատմությունը հայտնի է կատալոնյան ակումբի բոլոր ֆաներին, նրա ցուցանիշներն անգիր գիտեն իր մոլի երկրպագուները։

Սակայն մի մարդու մասին ամեն ինչ իմանալը գրեթե անհնար է, անգամ եթե այդ մարդը հանրության ամենամեծ ճանաչելիություն ունեցողներից մեկն է։ Լեոն միշտ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն կան որոշ փաստեր ու պատմություններ, որոնց մասին գիտեն քչերը։ Եվ այսօր՝ արգենտինացի հանճարի ծննդյան հերթական տարեդարձի կապակցությամբ, ձեզ ենք ներկայացնում դեպքեր, փաստեր ու անուններ, որոնք կապված են Լեոյի հետ ու դրա մասին դուք, հավանաբար, չեք լսել։

Մեսին ու անձեռոցիկը

«Բարսայի» երկրպագուների մեծամասնությանը հայտնի է ֆուտբոլի հետ պայմանագրի կնքման լեգենդար պատմությունը։ Մեսիի ու կատալոնյան ակումբի ֆաների համար ամենահայտնի փաստերից է Մեսիին ձեռք բերելու համաձայնագիրը, որը կնքվել է անձեռոցիկի վրա։ Սակայն այստեղ կա երկու շոշափելի հարց.

  • Ինչու՞ է պայմանագիրը կնքվել անձեռոցիկի վրա
  • Ի՞նչ ճակատագիր է ունեցել այդ անձեռոցիկը

2000 թվականի սեպտեմբերին Մեսին ու իր հայրն առաջին անգամ եկան Բարսելոնա։ Ռոսարիոյի իրենց գործակալները ժամանակին տեսանյութ էին ուղարկել եվրոպացի կոլեգա Օրասիո Գաջոլիին, որն էլ կազմակերպել էր հանդիպումը։ Առաջին իսկ մարզման ժամանակ Մեսին մտավ դաշտ ու 6 գոլ խփեց։ Սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ սպորտային տնօրեն Կառլես Ռեկսաչը, որն այդ ժամանակ Սիդնեյի Օլիմպիական խաղերին հետևում էր երիտասարդ խաղացողներին։

Ռեկսաչի վերադարձի առիթով կազմակերպել էին հետաքրքիր փորձություն Մեսիի համար։ Նրան խաղադաշտ էին դուրս բերել 3 տարով մեծ տղաների հետ։ Սակայն դա Մեսիի համար խոչընդոտ չեղավ։ Ռեկսաչը տպավորված էր։ Նա ցանկանում էր անմիջապես պայմանագիր կնքել։ Խոստանալով, որ պայմանագիրը շուտով կլինի՝ հայր ու որդի Մեսիին ուղարկեցին հետ հայրենիք։ Սակայն պայմանագրի կնքումն ուշանում էր։ «Բարսելոնան» գիտակցում էր, որ ֆինանսապես դա այդքան էլ ձեռնտու գործարք չէր։ Նախ պետք էր ապահովել Մեսիի բուժումը, բացի դրանից, պետք էր բնակարան վարձել, քանի որ Մեսիի հայրը պնդում էր. նրանք Բարսելոնա են տեղափոխվելու ամբողջ ընտանիքով։

4 ամսվա ընթացքում Մեսի ավագն այդպես էլ ոչ մի նորություն չստացավ Կատալոնիայից, երբ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ 2000 թվակնաի դեկտեմբերի 14-ին Գաջոլին ընթրիքի ժամանակ կտրուկ հայտարարեց, որ թե այդ օրը Մեսիի հետ ոչինչ չհամաձայնեցվի, նա կգնա այլ ակումբ։ Ռեկսաչի խոսքով՝ այդ գործարքը բաց թողնել չէր կարելի։ Սակայն քանի որ թուղթ չկար ձեռքի տակ, նա սկսեց շարադրել մտքերը անձեռոցիկի վրա։

«Բարսելոնայում, 2000 թվականի դեկտմեբրի 14-ին, Խոսեպ Մինգելիի ու Օրասիոյի ներկայությամբ, տեխնիկական տնորեն Կառլես Ռեկսաչը, չնայած որոշ մարդկանց դեմ լինելուն, պատրաստակամություն է հայտնում Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կքնել», – գրված է անձեռոցիկի վրա։ Ներկաները ստորագրեցին, մեկ շաբաթ անց այն վավերացրեց նոտարը և ուղարկվեց Մեսիին՝ փաստաթղթերի փաթեթով, որտեղ ներկայացվում էին Լեոյի բնակարանը, դպրոցն ու ամսական բուժման համար հասանելիք գումարը։ 2001 թվականի փետրվարի 15-ին Մեսին ընտանիքի հետ եկավ Բարսելոնա։

Անձեռոցկն այսօր Գաջոլիի մոտ է։ Փորձառու մասնագետը, որն այս պահին աշխատում է այլ երիտասարդների, մասնավորապես Մարկո Ասենսիոյի հետ, ֆուտբոլի պատմության ամենակարևոր փաստաթղթերից մեկը պահում է Անդորրայի բանկերից մեկում։ Եղել են բանակցություններ այն «Բարսելոնայի» թանգարան հանձնելու վերաբերյալ, սակայն Գաջոլին մերժել է այդ առաջարկը։ Նա խոստացել է տրամադրել անձեռոցիկը Մեսիի կարիերայի ավարտից հետո։

Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն և 869 օրը

Դիեգո Արմանդո Մարադոնան ու Պելեն մրցակցում էին 20-րդ դարում։ Ընդունված է համարել, որ 21-րդ դարի գլխավոր դիմակայությունը Մեսիին ու Ռոնալդուինն է։ Արգենտինացի ու պորտուգալացի հանճարները, թեպետ խաղում են դարասկզբում, սակայն մասնագետների պնդմամբ, ապագայում դժվար թե լինեն այսպիսի մակարդակ ունեցող այլ խաղացողներ։ Համենայն դեպս՝ ոչ այս դարում։ Այնպես որ մենք երջանիկ կարող ենք մեզ համարել, որ ապրում ենք Լեոյի ու Կրիշի ժամանակահատվածում։

Բոլորը գիտեն, որ Ռոնալդուն 2 տարով մեծ է Մեսիից։ Պորտուգալացին ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին Մադեյրա կղզում։ Լիոնել Մեսիի առաջին ճիչը լսվել է 1987 թվականի այս օրը՝ հունիսի 24-ին, Ռոսարիոյում։ Եթե դիմենք պարզ մաթեմատիկական հաշվարկի, կհասկանանք, որ այս երկու ֆուտբոլիստներին բաժանում է 28 ամիս։ Իսկ եթե ավելի ստույգ՝ 869 օր։

Բոլորին է նաև հայտնի, որ Մեսին ընտանեկան մարդ է, սիրում է կնոջը և ունի 3 որդի։ Ռոնալդուն Ջորջինային հանդիպելուց հետո իրեն լիարժեք նվիրել է ընտանիքին ու համարվում է բազմազավակ հայր է. ունի 4 երեխա։ Ռոնալդուի առաջնեկը՝ Կրիշտիանինյոն կամ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը ծնվել է 2010 թվականի հունիսի 17-ին։ Մեսիի ավագ որդին՝ Տիագոն լույս աշխարհ է եկել 2012 թվականի նոյեմբերի 2-ին։ Եթե դիմենք նույն պարզ մաթեմատիկական հաշվարկի, դարձյալ կպարզվի, որ նրանց որդիներին բաժանում է 28 ամիս։ Իսկ եթե ավելի ստույգ՝ 869 օր։ Միստիկա։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

12-րդ անընդմեջ անպարտելի խաղը․ «Ատլետիկոն» խնդիր չունեցավ «Մալյորկայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Գվարդիոլա․ «Նա ներկա պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

Գվարդիոլա. «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գարեջուր էին խմել, բայց եկել էին հաղթելու»

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

«Գրիզմանը վախենում է 1.5 մետրանոց ու հիվանդ երեխայի՞ց». Դյուգարիի սկանդալային հայտարարությունը

Պեպի հեղափոխությունը. «Կան ֆուտբոլիստներ, որոնց փոխարինողներ են պետք»