«Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

«Լեո Մեսի – 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

messigoat - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:53

-

-

Լիոնել Մեսին ու Սելիա Կուչիտինին

10910330 960x693 - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

Արգենտինացի ֆուտբոլիստը փոքր տարիքից արդեն ուներ ֆիզիակական խնդիրներ, իսկ 11 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է հորմոնալ հիվանդություն։ Հետո արդեն բժիշկներ, ամսական 900 եվրո՝ դեղերի համար, «Բարսելոնա», Կառլես Ռեկսաչ ու անձեռոցիկի վրա կնքված պայմանագիր։ Այս պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Սակայն Մեսիի՝ ֆուտբոլիստ դառնալու ակունքներում կանգնած է մարդ, որը մեծ դերակատարություն է ունեցել նրա կյանքում։ Եվ դա Մեսիի հայրը չէ։ Անգամ մայրն էլ չէ։ Նրա անունն է Սելիա Կուչիտինի։ 

Մեսին լիարժեք սկսել է քայլել 4 տարեկանում։ Ամբողությամբ ոտքի կանգնելուց հետո փոքրիկ Լեոյի սիրելի զբամունքը դարձել է գնդակով խաղալը։ Ֆուտբոլն Արգենտինայում պաշտելի երևույթ է. այստեղ ֆուտբոլ խաղում են բոլորն անխտիր՝ մեծից փոքր։ Սակայն Մեսիի հայրը դեմ էր նրա՝ ֆուտբոլի դպրոց գնալուն։ Սակայն նա դեմ գնաց սկզբունքներն, և, ինչն ավելի էական է՝ լսեց իր զոքանչին, որը համառորեն պնդում էր. «Նա պետք է ֆուտբոլիստ դառնա»։

376.970 960x539 - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

1992 թվականին Մեսին, տատի ձեռքը բռնած, առաջին անգամ մուտք գործեց Ռոսարիոյի թիմերից մեկի մանկապատանեկան դպրոց։ Մինչև 1995 թվականը միայն նա էր Լեոյին տանում մարզադպրոց, որովհետև բոլորը դեմ էին ֆուտբոլիստի կարիերային։ Սակայն երբ հրավեր ստացվեց զորեղ «Բարսելոնայից», բոլորը հասկացան. սա շանս է։ Շանս ոչ միայն ֆուտբոլիստի կարիերա ապահովելու, այլև առողջական խնդիրները լուծելու համար։ «Երբ նա գնաց Իսպանիա, մենք բոլորս արտասվում էինք», – սրանք Մեսիի տատի՝ Սելիա Կուչիտինիի խոսքերն էին։

1998 թվականին Սելիա Կուչիտինին մահացավ։ Դա Մեսիի համար լուրջ հարված էր։ Սակայն նա շարունակեց խաղալ ներշնչանքով ու հասավ իր ու սիրելի տատի նպատակին։ Հավանաբար նկատած կլինեք, որ Լեոն գոլ խփելուց հետո ձեռքերը վեր, դեպի երկինք է պարզում։ Նա ասել է, որ իր բոլոր գոլերը նվիրում է իրեն հավատացած միակ մարդուն՝ տատին։

Լիոնել Մեսին, ալկոհոլն ու կատալոներենը

hi res c7757ff5f310805dcd8207f70575932e crop north 960x640 - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

Լեո Մեսին խոսելու հետ առանձնապես սեր չունի։ Դա գալիս է դեռևս մանկուց։ Անգամ այսօր՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ դառնալուց հետո նա աշխատում է հարցազրույցներ չտալ, լրագրողների հետ չշփվել, իսկ խաղադաշտում լինելու ժամանակ ռեժիսորները փորձում են որսալ պահ, երբ Լեոն խոսում է։ Սակայն դա միշտ չէ, որ հաջողվում է։ Անգամ մրցավարին որևէ բանում հակառակը համոզելիս Մեսին արտաբերում է 1 կամ 2 բառ և ոչ ավելին։

Առավել ևս Մեսին տանել չի կարողանում հեռախոսով խոսելը։ Նրա ընկերները կփաստեն, որ գրեթե երբեք հնարավոր չէ լսել Լեոյի ձայնը խոսափողի մյուս ծայրում. գրեթե միշտ արգենտինացին անջատում է զանգն ու գրում հաղորդագրություն։ Մեսիի ամենասիրելի սոցցանցը WhatsApp-ն է, որտեղ նա ընdգրված է ընկերների մի քանի խմբերում։ Ամենից շատը, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Մեսին չաթով զրուցում է իր նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասի հետ։

Սակայն եթե դուք Լեոյին ակտիվ խոսելիս տեսնեք ազատ միջավայրում, ուրեմն հաստատ իմացեք՝ նա ալկոհոլ է օգտագործել։ Մեսին այնքան յուրահատուկ է, որ ընդամենը մեկ բառից կարելի է հասկանալ՝ նա արբած է, թե շատ արբած է։ Մեսին խոսում է իսպաներեն, գիտի նաև կատալոներեն։ Բայց նրա շրջապատում բոլորը գիտեն. Մեսին խոսում է կատալոներեն միայն այն դեպքում, երբ ալկոհոլի չափաբաժինը նրա օրգանիզմում ավելին է, քան պետք է լինի։ Լեոն, այդպիսի վիճակում շատ է բղավում «Փա՛ռք «Բարսելոնային», փա՛ռք Կատալոնիային ու Արգենտինային» (Visca el Barca, Visca el Catalunya e Argentina):

Լիոնել Մեսին ու Կոլան

2ш 273 960x640 - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

Մեսին իր կարիերայի ընթացքում շատ է արել այն, ինչ ցանկանցել է (ի՞նչ արած. հանճարներն այդպիսին են)։ Սակայն եղել են դեպքեր, երբ Լեոն հրաժարվել է կատարել մարզչի հրամանները։ Ամենահայտնի դեպքերից մեկը կապված է Կոլա տրամադրող սարքի հետ։ Շատ ֆուտբոլիստներ պատմում են, որ Լեոն այնքան է սիրել Կոլա, որ մարզիչների հրահանգով սարքը մի գեղեցիկ օր անհետացել է ակումբի ճաշարանից։ Իսկ թե ինչպես է դա տեղի ունեցել, գիտեն քչերը։

Շվեդ հայտնի մարզիչ Հանս Բակեն տվել է հարցազրույց, որի ժամանակ պատմել է իրեն հասած հավաստի տեղեկությունները Մեսիի ոչ այնքան հարգալից վերաբերմունքի մասին առ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և մյուս թիմակիցները։

hi res cb71c84d30656194816ec67ebd058ebc crop north - «Լեո Մեսի - 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

«2009/2010 մրցաշրջանի խաղերից մեկի մեկնարկից 3 ժամ առաջ Լիոնել Մեսին թիմակիցների հետ ընթրում էր, երբ ցանկացավ Կոլա վերցնել։ Գվարդիոլան կտրականապես արգելեց Մեսիին մոտենալ սարքին։ Լեոն մի պահ կանգ առավ, գնաց և մի քանի վայրկյան հետո վերադարձավ Կոլայի շիշը ձեռքին, ցուցադրաբար այն բացեց ու խմեց բոլորի, մասնավորապես Պեպի աչքի առաջ։ Գվարդիոլան այդ պահին որևէ բան չպատասխանեց, սակայն հաջորդ օրը Կոկա-Կոլա տրամադրող սարքն անհետացավ», – պատմում է Բակեն։

Մեսին այս պատմությանը ոչ մի կերպ չարձագանքեց, սակայն Բակեի խոսքերն էլ կասկածի տակ չառան։ Ամենայն հավանականությամբ, դրա մասին պատմել է Թիերի Անրին կամ Ռաֆա Մարկեսը, որոնք աշխատել են շվեդ մասնագետի հետ «Նյու Յորք Ռեդ Բուլում»։ Իսկ թե ինչն է Մեսիի նման վերաբերմունքի պատճառը Պեպի հանդեպ, ևս դժվար չէ կռահել. այդ ժամանակ Մեսին կուլիսներում վիճում էր Գվարդիոլայի հետ Զլատան Իբրահիմովիչի ու իր դիրքերի վերաբերյալ։ Հավանաբար, սա նույնպես այդպիսի ակցիաներից մեկն էր։

Թվել Մեսիի բոլոր 52 գոլերը տուգանայիններից. VNews-ի Quiz-ը

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բարսելոնան» պատրաստ է վճարել Մարտինեսի հրաժարագինը

Յովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» մեկնարկային կազմը

Ռոբերտո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու խոսակցությունների մասին

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Կումանն ասուլիսին հարցերի չի պատասխանել. հայտարարություն է ընթերցել ու հեռացել (տեսանյութ)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Ռադամել Ֆալկաոյի տպավորիչ վերադարձը Լա լիգա (տեսանյութ)

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար

«Ատլետիկոն» Սուարեսի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Ատլետիկոյի» մեկնարկային կազմը

Հարոյանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (տեսանյութ)

«Բարսելոնան» գլխավորելու երկու հիմնական թեկնածուները