Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց» - VNews
Բաժիններ

Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 10 տուր

18 Նոյեմբեր 2019 - 23:45

9

Իտալիա

1

Հայաստան

1 - 0 Չիրո Իմմոբիլե - 8`

2 - 0 Նիկոլո Զանիոլո - 9`

3 - 0 Նիկոլո Բարելա - 29`

4 - 0 Չիրո Իմմոբիլե - 33`

5 - 0 Նիկոլո Զանիոլո - 64`

6 - 0 Ալեսիո Ռոմանյոլի - 72`

7 - 0 Ժորժինյո - 75`

8 - 0 Ռիկարդո Օրսոլինի - 77`

8 - 1 Էդգար Բաբայան - 79`

9 - 1 Ֆեդերիկո Կիեզա - 81`

ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի՝ Իտալիա – Հայաստան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է Ալեքսանդր Կարապետյանի հետ կապված միջադեպին՝ պատասխանելով VNews.am-ի լրագրող Ռոբերտ Գասպարյանի հարցին: Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղի առաջին խաղակեսի վերջին րոպեին Կարապետյանը հեռացվեց Բոնուչիի նկատմամբ ենթադրյալ խախտման համար, մինչդեռ կրկնապատկերը ցույց տվեց, որ խախտում չի եղել:

«Իհարկե, ես չեմ վախենում քննադատությունից, ես դրան սովոր եմ: Բայց սիմուլյացիան իմ կողմից միտումնաբար չի եղել: Իմ նման արձագանքը բնազդաբար ստացվեց, ինձ թվաց, թե նա հարվածեց ինձ: 4 օր առաջ էի վերականգնվել վնասվածքից և կրկնակի ուշադիր էի, որ նույն վնասվածքը չկրկնվի: Ինչ վերաբերում է Կարապետյանին, ես նպատակ չունեի նրան խաղից դուրս թողնելու, հատկապես որ նա արդեն դեղին քարտ ուներ: Ես հարգում եմ հայ ժողովրդին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին, բայց կրկնում եմ՝ նպատակ չունեի ձեր թիմին 10 հոգով թողնել»,-ասել է Բոնուչին:

Նշենք նաև, որ իտալական կողմը չի ապահովել ասուլիսի հայերեն կամ անգլերեն թարգմանություն:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում հոլանդական ակումբում

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի