Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն France Football-ին տված հարցազրույցում հաստատել է, որ փարիզյան ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի ծառայություններով, ինչպես նաև խոսել Մբապեի ու Նեյմարի մասին:
«Այո, Մեսիի նման մեծ ֆուտբոլիստները միշտ էլ մեր տրանսֆերային ցանկում են. մենք հիմա հաճախ ենք նստում ու նման թեմաներ քննարկում, միայն թե այս պահին չեմ ցանկանում շատ մանրամասն խոսել այս թեմայով: Ամառային տրանսֆերային պատուհանին դեռ 4-5 ամիս կա, իսկ դա մի ամբողջ հավերժություն է՝ այն էլ այսօրվա իրականությունում:
Մբապեն ու Նեյմա՞րը. հուսամ՝ նրանք կունենան այն համոզմունքը, որ իրենց համար լավագույն ակումբը ՊՍԺ-ն է: Պետք է համաձայնեցնենք նրանց պահանջներն ու նպատակները մեր սպասելիքների հետ: ՊՍԺ-ում կմնան նրանք, ովքեր ցանկանում են մնալ», – նշել է Լեոնարդոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո