-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կմնա «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը, սակայն ոչ թե առաջիկա, այլ 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին՝ գրում է L’Équipe-ը։
Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակում Մբապեն չի պատրաստվում ՊՍԺ-ին ստիպել վաճառքի հանել իր տրանսֆերը։
Մբապեն, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը, պատրաստվում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ֆրանսիական ակումբի կազմում՝ անկախ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքից։
«Ռեալն» իր հերթին համակերպվել է 2022 թվականին տրանսֆերի համար պայքար մղելու մտքին, ու թիմը գրեթե բացառում է, որ այս տարի Մբապեին թիմ հրավիրելու հնարավորությունն իրականությանը մոտ է։
Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ի ու Մբապեի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Ֆրանսիացին կարող է համաձայնել նոր պայմանագիր կնքելուն, եթե պայմանագրում հատուկ կետ լինի, որ Մբապեն կարող է ողջամիտ փոխհատուցման դիմաց տեղափոխվել «Ռեալ» կամ եվրոպական մեկ այլ գրանդ ակումբ։
Կավանի, Սիլվա, Վիլիան. 11 խաղացողներ, որոնք ամռանը կդառնան ազատ գործակալներ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո