Լևանդովսկի. «Կլոպը «Բորուսիայում» ինձ համար «վատ» ուսուցիչ էր» - VNews
Բաժիններ

Լևանդովսկի. «Կլոպը «Բորուսիայում» ինձ համար «վատ» ուսուցիչ էր»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է Յուրգեն Կլոպի հետ ունեցած հարաբերությունների մասին «Բորուսիայում» հանդես գալու տարիներին:

«Յուրգենը ինձ համար հոր կերպար չի եղել: Որպես մարզիչ նա ինձ համար վատ ուսուցիչ էր: Ու ես դա ասում եմ բառի լավ իմաստով:

Թույլ տվեք բացատրել: Հիշեք այն ժամանակները, երբ դպրոցում էիք: Ո՞ր ուսուցչին եք ամենաշատը հիշում: Նրանց չէ, ում հետ կյանքը հեշտ էր կամ նրանց, որոնք ոչինչ չէին ակնկալում ձեզանից: Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Դուք հիշում եք վատ ուսուցչին: Այն մեկին, որը խիստ էր Ձեզ հետ: Այն մեկին, որը ճնշում էր գործադրում ձեզ վրա ու ամեն ինչ անում էր, որպեսզի լավագույնը քաղեր ձեզանից: Դա այն մարզիչն է, որը ձեզ ավելի լավն է դարձրել, այդպես չէ՞: Եվ Յուրգենը այդպիսին էր:

Նա չէր հաշտվում մտքի հետ, որ դուք կարող եք լինել B մակարդակի ուսանող, Յուրգենը ցանկանում էր A+ ուսանող: Նա դա չէր պահանջում ինքն իրենից, այլ ինձանից:

Նա ինձ այնքան բան է սովորեցրել: Երբ եկա Դորտմունդ, ցանկանում էի ամեն ինչ արագ անել. հուժկու փոխանում, մեկ հպում: Յուրգենը ինձ ասաց, որ նախ հանգստանալ, հետո կատարել երկու հպում, եթե դրա կարիքը կա:

Այդ ամենը հակասում էր իմ տեսակին, բայց շատ շուտով սկսեցի գոլեր խփել: Երբ դա հաղթահարեցի, նա ինձանից սկսել պահանջել ավելի արագանալ: Մեկ հպում, հարված ու գոլ: Նա ինձ դանդաղեցրեց, որպեսզի արագանամ: Դա պարզ է հնչում, բայց հանճարեղ է, իսկապես»,-գրել է լեհ ֆուտբոլիստը The Players Tribune-ում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպը կարող է լքել «Լիվերպուլը»՝ ազգային հավաքական գլխավորելու համար

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

Տարվա մարզիկ 2021. Laureus-ը ներկայացրել է 6 հավակնորդներին

«Բավարիայի» նոր աստղը ընտրել՝ որ երկրի հավաքականում է խաղալու

«Բավարիայի» ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության ռեկորդ սահմանեց

Լևանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ռմբարկուն

«Բավարիան» ավելի քան ձեռնտու հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիան» առաջին կեսից հետո գործնականում վճռել է «Լացիոյի» հետ դիմակայության ելքը (տեսանյութ)

Լևանդովսկիից 9 րոպե պահանջվեց «Լացիոյի» դարպասը գրավելու համար (տեսանյութ)

«Լացիո» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

Լուկակու․ «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Հալանդն ավելի լավ ֆուտբոլիստ է». Վան Բաստենի համարձակ հայտարարությունը

Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

Ալաբան ու ՊՍԺ-ի նախագահը զրուցել են

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին