Լևանդովսկիի բարի խորհուրդն Էրլինգ Հալանդին - VNews
Բաժիններ

Լևանդովսկիի բարի խորհուրդն Էրլինգ Հալանդին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ գոլահար Էրլինգ Հալանդին հորդորել է լավ մտածել եվրոպական գերակումբ տեղափոխվելու որոշում կայացնելուց առաջ։

Նորվեգացի հրաշամանուկի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գերակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

«Նա մեծ պոտենցիալ ունի, բայց դեռ երիտասարդ է ու ժամանակ ունի։ Չեմ ուզում իմ խոսքերով ճնշում գործադրել նրա վրա։

Եթե նա շատ աշխատի, կարող է ավելի զարգանալ ու ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ՝ հասնելով մեծ բարձունքի։ Հետևաբար ավելի լավ կլինի, որ շարունակի իր ընթացքը Բունդեսլիգայում, հետո նոր հաջորդ քայլ կատարի»,- Goal.com-ը փոխանցում է Ռոբերտ Լևանդովսկիի խոսքը։

Հիշեցնենք, որ Հալանդը «Բորուսիայի» կազմը համալրել է 2020 թվականի ձմռանը։ Տրանսֆերի համար դորտմունդյան ակումբը վճարել է 20 միլիոն եվրո։ Գերմանական ակումբի կազմում նորվեգացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բունդեսլիգայում թույլատրվել է յուրաքանչյուր թիմի մեկ խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» հաստատել է, որ լրջորեն հետաքրքրված է Ուպամեկանոյի ծառայություններով

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

Նոյերը կրկնել է Կանի ցուցանիշը, Լևանդովսկին թամացրել է Բունդեսլիգայի ռեկորդը

Լևանդովսկիի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային» (տեսանյութ)

«Բայերը» հաղթեց «Բորուսիային», «Հոֆենհայմը»՝ «Հերտային», Ադամյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

Ֆլիկը մեկնաբանել է Ալաբայի՝ «Ռեալ» տեղափոխության մասին տեղեկությունը

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է

Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

Ալաբան տեղափոխվելու է Իսպանիա․ պայմանագիրը ստորագրված է

«Չելսին» պատրաստվում է ռեկորդային տրանսֆեր կատարել

Յովիչն «Այնտրախտում» իր երկրորդ նորամուտը նշեց՝ 10 րոպե անց գոլ խփելով (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկին պատմական ցուցանիշ գրանցեց Բունդեսլիգայում

«Բավարիան» մեծացրեց միավորների առավելությունը «Լայպցիգի» նկատմամբ (տեսանյութ)

Ռումենիգեն արտասվել է՝ իմանալով, որ Գվարդիոլան հեռանում է «Բավարիայից»

2 թոփ-հարձակվողներ՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում

Մարկո Ռոյսը ներողություն է խնդրել «Բորուսիայից»