Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել» - VNews
Բաժիններ

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»

levon aghasyan 4 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»

Այս հանգստյան օրերը նշանավորվեցին հերթական Օլիմպիական ուղեգրով Հայաստանի համար: Եռացատկորդ Լևոն Աղասյանը Թբիլիսիում կայացած Վրաստանի բաց առաջնությանը 2 հաջող ցատկ կատարեց. նախ նա գրանցեց 16.98սմ արդյունքը, հետո ցատկեց 17.16սմ՝ լրացնելով պահանջվող նորմատիվը ու նվաճելով այս ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լևոնը մեր առաջատար աթլետներից է, ու նրանցից բոլորը ուղեգիր էին սպասում դեռ մայիսի 18-ից 19-ը կայացած Հայաստանի առաջնությանը:

Այդ ժամանակ մարզիկը խոստովանել էր, որ խանգարեց լարվածությունը ու մրցաշրջանի առաջին մրցմանը բավական դժվար էր միանգամից բարձր արդյունք ցույց տալ:

VNews.am-ի հետ զրույցում Աղասյանը պատմեց, որ Թբիլիսիի մրցաշարին ավելի վստահ էր մոտեցել:

«Անկեղծ լինեմ՝ ամառային մրցաշրջանի հենց առաջին մրցմանը՝ Հայաստանի առաջնությանը, պատրաստ էի վարկանիշը ձեռք բերել։ Չստացվեց որոշ մասնագիտական պատճառներով: Մի փոքր սխալ մոտեցմամբ մասնակցեցի։ 2-րդ մրցմանը, որը կայացավ 4 օր անց Արտաշատում, տեխնիկապես ավելի լավ ցատկեր արեցի, բայց լիարժեք վերականգնված չլինելու պատճառով, արդյունքս գոհացուցիչ չէր։

Վրաստանի բաց առաջնության ժամանակ արդեն և՛ վերականգնվել էի, և՛ մեր լեզվով ասած «զգում էի» ցատկերը։ Ու հենց առաջին փորձերից հեռու ցատկեր էի կատարում։ Ցատկեցի հինգ փորձ, մեկը բաց թողեցի»:

levon aghasyan 2 960x617 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»
2021. Աթլետիկայի Հայաստանի առաջնություն

Աղասյանը պատմեց, որ Հայաստանում առկա պայմանները թույլ չեն տալիս մարզումներին ամբողջ թափավազքով ցատկել: Իսկ հարցին՝ արդյո՞ք մինչև Օլիմպիական խաղերը կկարողանա բարելավել արդյունքը, կապանցի մարզիկը պատասխանեց.

«Չեմ ուզում խոսք տալ կամ վստահորեն ասել, բայց մինչև Օլիմպիական խաղերը, կարծում եմ, կավելացնեմ արդյունքը։ Կանխատեսում չեմ ուզում անել Տոկիոյի համար: Ամեն ինչ որոշվում է մրցման ժամանակ, մրցման վայրում»:

Մինչև այս տարվա գլխավոր մրցաշարը մեր մարզիկը մասնակցելու է Կապանում կայանալիք առաջնությանը, այնուհետև Եվրոպայի թիմային առաջնությանը:

Աղասյանը ներկայացրել էր Հայաստանը նաև 2016-ի Օլիմպիական խաղերում: Այդ ժամանակ նրան չէր հաջողվել մտնել եզրափակիչ:

levon aghasyan 54121 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»
2016. Լևոն Աղասյանը՝ Ռիոյի Օլիմպիական խաղերում

Դեռ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում մարզիկը նշել էր, որ եթե հաջողվի ուղեգիր նվաճել ավելի կենտրոնացած է լինելու՝ հաշվի առնելով այս տարիների ընթացքում ձեռք բերած փորձը:

«Երևի թե միակ տարբերությունը կլինի այն, որ ավելի կենտրոնացած կլինեմ իմ առջև դրված խնդրի վրա՝ հաշվի առնելով մյուս մեծ մրցաշարերից կուտակած փորձս: Իհարկե, պետք է նաև պատշաճ ձևով պատրաստվել»:

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին