Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ» - VNews
Բաժիններ

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

levon aghasyan 3 e1617027549852 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:05

-

-

Հայաստանի ատլետիկայի հավաքականի առաջատար, եռացատկորդ կապանցի Լևոն Աղասյանը VNews.am-ին պատմել է առաջիկա ծրագրերի մասին, խոսել Օլիմպիական խաղերին ուղեգիր նվաճելու հնարավորության ու հայկական ատլետիկայում առկա խնդիրների մասին:

Միջազգային մրցաշարերից մեծ փորձ կուտակած մարզիկը իրական շանս ունի երկրորդ անգամ անընդմեջ մասնակցել քառամյակի գլխավոր իրադարձությանը:

Ի՞նչ մարզավիճակում եք հիմա ու ի՞նչ մրցաշարերի եք նախապատրաստվում:

Ձմեռային մրցաշրջանը նոր է ավարտվել, որը այս տարի բաղկացած էր ընդամենը մեկ մրցումից` պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Հիմա արդեն սկսել եմ նախապատրաստվել ամառային շրջանին, որը կսկսվի մայիսի կեսերից ու կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերը: Վարկանիշային մրցաշարերն էլ այդ շրջանում տեղի կունենան: Իմ նպատակը առաջին իսկ մրցմանը Օլիմպիական նորմատիվը լրացնելն է ու սկսել նախապատրաստությունը Օլիմպիական խաղերին:

Հիմա որքա՞ն մոտ եք այդ արդյունքին հասնելուն ու Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելուն:

Օլիմպիական նորմատիվը եռացատկում 17մ 14սմ է, իսկ իմ լավագույն արդյունքը 17մ 8սմ է: Նշեմ, որ նախորդ Օլիմպիական խաղերին վարկանիշ է տվել 16 մ 85 սմ, այս անգամ բարձրացվել է գրեթե 30սմ:

Այս տարի ընդամենը մեկ մրցաշարի եմ մասնակցել՝ ձմեռային Եվրոպայի առաջնությունը: Անկեղծ ասած՝ լավ մարզավիճակով չէի մոտեցել այդ մրցմանը, քանի որ եղել են տարբեր վնասվածքներ, այդ պատճառով այդքան լավ չցատկեցի, բայց հիմա բուժել եմ վնասվածքներս: Շատ ծանր ու բարդ նախապատրաստական շրջանի միջով եմ անցնելու մարտ-ապրիլ ամիսներին:

levon aghasyan 960x1268 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Բայց Ձեր գրանցած արդյունքը բավական լավն էր. զբաղեցրիք 5-րդ տեղը:

Այո, 5-րդ տեղը բարձր արդյունք է՝ թե՛ մեր երկրի, թե՛ մեր ֆեդերացիայի համար, սակայն երբ զգում ես, որ դու ավելիին ես ընդունակ ու ցույց չես տվել քո ամբողջ պոտենցիալը, չես կարող գոհ լինել: Հիմա շատ եմ աշխատում ու հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Դուք մասնակցել եք Ռիոյի Օլիմպիական խաղերին, եթե հաջողվի Տոկիոյի խաղերի ուղեգիր էլ ձեռք բերել, ի՞նչը այլ կերպ կանեք:

Ասեմ, որ մեծ մրցաշարերը միմյանցից չեն տարբերվում: Միայն մրցակիցներն են տարբեր, սակայն դու անում ես նույն աշխատանքը, ինչը անում ես մարզումներին կամ մրցաշարերին, ուստի ինձ համար տարբերություն չկա:

Մի՞թե Օլիմպիական խաղերին լարվածությունը ավելի մեծ չէ:

Կա այդպիսի բան: Սակայն դա լինում է այն դեպքում, երբ մրցաշարի ժամանակ ինքդ քեզ ծանրաբեռնում ես մտքերով, որ քեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված ու քո երկիրը պետք է պատվով ներկայացնես: Եթե մի փոքր ավելի շատ մտածես ու խորասուզվես այդպիսի մտքերի մեջ, հնարավոր է, որ մասնակցությունը լավ չստավի: Երևի թե միակ տարբերությունը կլինի այն, որ ավելի կենտրոնացած կլինեմ իմ առջև դրված խնդրի վրա՝ հաշվի առնելով մյուս մեծ մրցաշարերից կուտակած փորձս: Իհարկե, պետք է նաև պատշաճ ձևով պատրաստվել:

33777403 1501887463272782 1810345371147173888 o 960x957 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Այստեղ Հայաստանում արդյո՞ք ստեղծված են լավ պայմաններ վարկանիշային մրցաշարերին ու Օլիմպիական խաղերին ինչպես հարկն է նախապատրաստվելու համար:

Անկեղծ ասած՝ ոչ: Դա շատ ցավոտ թեմա է մեր ատլետիկայի համար: Մենք չունեք միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղիներ: Առկա պայմաններում լիարժեք աշխատանք կատարելը բավական վտանգավոր է վնասվածքների առումով: Արդեն 10 տարի է՝ մեր ֆեդերացիան Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ փորձում է այդ հարցը լուծել. նոր մարզադաշտ կառուցել կամ եղած մարզադաշտերում ռետինե ծածկ կառուցել: Մինչև օրս այդ փորձերը ապարդյուն են եղել, բայց այս կառավարությունը խոստացել է մեզ, որ ամեն ինչ կանի ու կունենանք համապատասխան մարզադաշտ, որտեղ ոչ միայն կկարողանանք մարզումներ անցկացնել, այլև միջազգային մրցաշարեր կազմակերպել, օտարերկրացի մարզիկները կգան մեզ մոտ հավաքների ու այդպես էլ կզարգանա սպորտաձևը: Այս պահին մենք չունենք բավարար պայմաններ պատշաճ ձևով մրցաշարերին պատրաստվելու համար:

Մինչև համավարակը մենք ուսումնամարզական հավաքներ էինք ունենում տարբեր երկներում, որտեղ կան պայմաններ, բայց անցած տարվանից այդ հնարավորությունից էլ ենք զրկված: Հիմա տեսնենք՝ ինչպես կստացվի, եթե ունենանք դրսում հավաքներ, ավելի լավ կմասնակցենք խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ Օլիմպիական խաղերին:

Ի՞նչ խոչընդոտների եք բախվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Անցյալ տարի մեր հավաքականը ամառային մրցաշրջանում ունեցել է ընդամենը մեկ մրցում, որը շատ քիչ է, համարյա թե ոչինչ. որպեսզի ատլետը հասնի իր լավագույն մարզավիճակին, նրան անհրաժեշտ է 3-4 մրցում անցկացնել տարեկան: Նշեմ, որ եթե Հայաստանում բավարար պայմաններ լինեին, մենք մրցումներ կկազմակերպեինք ու կլրացնեինք այդ բացը, սակայն այդ հնարավորությունը չունենք:

Ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև:

Ինձ թվում է, որ բոլոր մարզիկները իրենց առջև դնում են ամենաբարձր նպատակները՝ Եվրոպայի, աշխարհի ու Օլիմպիական չեմպիոննությունները:  Բայց դա այդքան էլ հեշտ չէ:

Որպես փորձառու ատլետ ի՞նչ խորհուրդներ եք տալիս պատանիներին:

Նախ և առաջ նրանց խորհուրդ եմ տալիս լսել մարզիչներին, քանի որ նրանք բոլորից լավ են իրենց ճանաչում, հետո խորհուրդ եմ տալիս զբաղվել ինքնակրթությամբ: Իմ կարծիքով, սխալ է, ունենալ նման պայմաններ, հույսը դնել հնարավորության վրա, որ ամեն ինչ լավ կլինի : Այսպիսի խոսք կա. «Եթե ինքներս մեզ համար չանենք, մեզ համար ոչ ոք չի անի»: Եթե մարզիկը ցանկանում է բարձունքների հասնել, նա պետք էմիշտ ունենա նոր բան սովորելու ու զարգանալու ձգտում:

Իսկ Դուք ի՞նչ նախասիրություններ ունեք:

Հիմա սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարկետինգ բաժնում, ցանկանում եմ այդ ոլորտում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել: Այնուհետև, ցանկանում եմ մագիստրատուրա ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինսիտուտ ու շարունակել ուսումս սպորտի մենեջեր կամ սպորտի մարկետինգ մասնագիտությամբ: Այդ ոլորտները, իմ կարծիքով, լավ զարգացած չեն Հայաստանում ու կփորձեմ նպաստել դրանց զարգացմանը: Սիրում եմ նաև ընկերներիս հետ զբոսնել Կապանի քաղաքամերձ տարածքներում, ինչպես գիտեք այստեղ բնությունը շատ գեղեցիկ է ու տարբերվող: Իմ հոբիներն են կիթառ նվագելը ու գրքեր կարդալը:

levon aghasyan 2 960x720 - Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմը

Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնի 2 ծանրորդ

Էլմիրա Կարապետյանը նվաճեց Հայաստանի՝ Օլիմպիական խաղերի 11-րդ ուղեգիրը

Արման Դարչինյանը նվաճեց ՏՈԿԻՈ 2020-ի ուղեգիր

Վարկանիշային մրցաշար. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին

Հովհաննես Բաչկովի անվան դիմաց պարտություն են գրանցել

Գոռ Ներսեսյանը պարտվեց Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Փարիզ. Արման Դարչինյանին հաղթանակ կշնորհվի. մրցակիցը չի ժամանել

Գոռ Ներսեսյան. «Շատ լուրջ եմ տրամադրված Օլիմպիական վարկանիշային մրցաշարին»

Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»

Եռացատկորդ Լևոն Աղասյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Ստարտը՝ Գյումրի, վերջնակետը՝ Օլիմպիական խաղեր. Մկրտչյանի անցած ուղին ու ապագան

Մրցավար Ավետիք Վարդանյանը կսպասարկի ՏՈԿԻՈ 2020-ի ըմբշամարտի մրցումները

Կիզիչ արև ու թեժ մրցակցություն. Առանց ուղեգրերի աթլետիկայի Հայաստանի առաջնությունում