Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

aron - Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:52

-

-

Վաղը կմեկնարկի շախմատի Champions Chess Tour-ի 3-րդ առցանց մրցաշարը՝ Opera Euro Rapid-ը: Արագ շախմատի այդ մրցաշարի 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Նախնական փուլում շախմատիստները շրջանաձև մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հաջորդ փուլում նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:

8 ուժեղագույններն ըստ նախնական փուլում զբաղեցրած տեղերի, կբաժանվեն զույգերի, որոնք արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն միմյանց հետ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում հաջորդ փուլի ուղեգրի բախտը կվճռվի «արմագեդոնում»:

Մրցումների առաջին օրը տեղի կունենան առաջին 5 տուրերի մրցախաղերը: Արոնյանը հաջորդաբար կմրցի Դին Լիժենի, Մագնուս Կառլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ուեսլի Սոյի և Դանիլ Դուբովի հետ:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100  հազար դոլար է: Հաղթողը կպարգևատրվի 30 հազար դոլարով:

Champions Chess Tour-ի նախորդ երկու մրցաշարերի արդյունքներով Լևոն Արոնյանը 60 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Լևոնը 45 հազար դոլար պարգևավճար է ստացել, որից 40 հազարը՝  նախորդ մրցաշարի եզրափակիչ մտնելու համար, որում նա զիջեց Թեյմուր Ռաջաբովին: Հենց վերջինս էլ 91 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովը 65 հազար դոլար պարգևավճար է ստացել: 2-րդ տեղում 62 միավորով Ուեսլի Սոն է, որն արժանացել է 40 հազար դոլար պարգևավճարի:

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում