Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

nor 7 scaled - Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:24

-

-

Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերը:

Լևոն Արոնյանը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցախաղի առաջին պարտիայում սևերով 53-րդ քայլին հաշտություն կնքեց: Իսկ ահա հաջորդ պարտիան 38-րդ քայլին ավարտվեց սևերով խաղացող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով:

Ցավոք, մնացած երկու պարտիաներում Արոնյանին այդպես էլ չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ խաղաղ դաշն կնքելով մրցակցի հետ:

Այսպիսով, քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտություն կրեց: Վաղը կայանալիք 2-րդ մրցախաղում Լևոնին անպայման հաղթանակ է անհրաժեշտ, որի դեպքում միայն հայ շախմատիստը հնարավորություն կունենա կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում վիճարկելու կիսաեզրափակչի ուղեգիրը: Հակառակ դեպքում հաջորդ փուլ դուրս կգա Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Քառորդ եզրափակչի մյուս մրցախաղերում Մագնուս Կառլսենը 2,5-0,5 հաշվով հաղթեց Դանիլ Դուբովին: Անիշ Գիրիի և Թեյմուր Ռաջաբովի մրցախաղում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Ուեսլի Սոն 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Յան-Կրժիժտոֆ Դուդային:

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր