fbpx
Բաժիններ

Լևոն Արոնյան. «Երբ բարդ ժամանակների միջով ես անցնում, հասկանում ես, թե ովքեր են քեզ իսկապես հավատում»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընթացիկ մրցաշրջանում երեկ հերթական փառահեղ նվաճմանը հասավ՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի գավաթակիր: Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում արագ շախմատի մրցախաղում Արոնյանն իրեն գերազանց դրսևորեց՝  երկու պարտիաներում էլ պարտության մատնելով չինացի Դին Լիժենին և վճռելով մրցակցության ելքը:

Աշխարհի կրկնակի գավաթակիրը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կիսվեց իր տպավորություններով.

«Մի քանի անգամ մասնակցել եմ աշխարհի գավաթին, սակայն առաջին կամ 2-րդ անգամ պարտադիր չէր, որ հաղթեի, իսկ այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ շանսեր չեմ ունենա: Այդ դեպքում ես 1-2 տարի կկորցնեի: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է»:

Հայ գրոստմայստերին ոգևորեց այն խոսքերը, որ իրեն համեմատում են լեգենդար Տիգրան Պետրոսյանի հետ, որը նույնպես երկու անգամ տիրացել է աշխարհի գավաթին, սակայն Արոնյանը շտապեց ընդգծել, որ նրանք լիովին տարբեր են.

«Ինձ համար մեծ հպարտություն է, որ ինձ համեմատում են նման մեծության հետ: Կարող եմ ասել, որ միշտ փնտրել եմ ճանապարհներ նրան նմանվելու, բայց չի ստացվել, քանի որ նա հանճարեղ շախմատիստ է, և մեր ոճերը տարբեր են, ես մի փոքր տաքարյուն եմ, որը ինձ միշտ խանգարել է»:

Լևոն Արոնյանը նաև արժանին մատուցեց իր ընտանիքի անդամներին և մարզիչներին աջակցության համար: Ըստ 34-ամյա շախմատիստի՝ անհնար կլինել նման արդյունքի հասնել, առանց մտերիմների աջակցության:

«Իմ թիմի դերը շատ մեծ էր այս հաղթանակի մեջ: Եթե թիմս և ընտանիքս այդքան ինձ չօգնեին, ես չեմ կարծում, որ կկարողանայի հաղթանակի հասնել:

Այս տարի ես լավ սկսեցի ի տարբերություն նախորդ տարվա:  Երբ բարդ ժամանակների միջով ես անցնում, հասկանում ես, թե ովքեր են իսկապես քեզ հավատում: Նախորդ տարի, երբ մրցաշարից տուն վերադարձա Արիանան (Լևոն Արոնյանի ընտրյալը-խմբ.) ինձ ասաց, որ պետք է պայքարեմ կամ ոչ, արդյունքում, հետևեցի նրա խոսքերին ու սկսեցի ավելի պրոֆեսիոնալ վերաբերել շախմատին: Շատ գոհ եմ իմ մեջ եղած փոփոխություններից»,-շեշտել է Արոնյանը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հավակնորդների մրցաշարի ուղեգրի նվաճման Արոնյանի հերթական փորձը

Նրանք կներկայացնեն Հայաստանը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Վաշիե-Լագրավը կրկին հաշտություն կնքեցին

Աշխարհի գավաթ. Առաջին պարտիայում հաղթողը չորոշվեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Լե Քուանգ Լիեմը լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Աշխարհի գավաթ. Արոնյանը 4-րդ փուլը սկսեց ոչ-ոքիով

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 4-րդ փուլի ուղեգիր նվաճեց

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաշտություն կնքեց Մատլակովի հետ